«Բնականաբար, նման բաները անհանգստացնող են, և Վրաստանում կան մարդիկ, ովքեր հետևում են իրադարձությունների զարգացմանը՝ հանրությանը իրազեկելու համար։ Այստեղից է գալիս լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության որոշ կազմակերպությունների կարևորությունը՝ օգնելու հանրությանը տեղեկատվություն ստանալ նման գործարքների մասին: Ռուսաստանի կողմից ձեր տարածքի 20%-ի օկուպացիան մշտական հիշեցում է, որ չպետք է վստահել Ռուսաստանին»,- «Վրաստանի լուրերին» տված հարցազրույցում ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը Ռաճայում և Քվեմո Սվանեթիում 104 712 հա անտառները Դավիթին Խիդաշելիին 49 տարով վարձակալությամբ տալու վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց երկու ամիս հետ, Վրաստանի կառավարությունը «Սիստեմ» ռուսական խոշորագույն կորպորացիայի նախկին փոխնախագահ Դավիթ Խիդաշելիին, ով Պուտինին մերձավոր ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի գործընկերն է, որի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել Ուկրաինան և Մեծ Բրիտանիան, Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներին սահմանակից, գրեթե 105 հազար հեկտար անտառ տվեց վարձակալությամբ՝ գրեթե կես դարով:
Կառավարությունն այս որոշումները գաղտնի է պահել և մինչ այժմ դրանք չի հրապարակել։ «Մթիս Ամբեբի» առցանց հրատարակությունը և «Կանաչ այլընտրանք» ասոցիացիան 9 ամիս առաջ հայցով դիմել են դատարան՝ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությանը հրապարակային տեղեկատվություն տրամադրել ամբողջությամբ։ Դատավորը դեռ չի սկսել գործի քննությունը։ Վրաստանի կառավարության և Շրջակա միջավայրի ազգային գործակալության որոշումները, որով Դավիթ Խիդաշելիի՝ «Էյջ Ջի Կապրա Կաուկասիկա» ընկերությանը արտոնագիր է տրվել այնտեղ անտառներ և որսորդական տնտեսություն հիմնելու համար, բողոքարկվում են դատարանում։ Համաձայն լիցենզիայի պայմանների՝ Խիդաշելին պետք է տարածաշրջանում հետ բերի և բուծի բուծի ազնվացեղ եղնիկներ և անտառացլեր: Անտառներում պետք է կազմակերպվեն զբոսաշրջային ենթակառուցվածքներ՝ սիրողական և սպորտային որսորդության, կրթական, հանգստի, արկածային և էկոտուրիզմի զարգացման նպատակով։ Խիդաշելին մեկ հեկտարի համար վճարում է 11 լարի (58,7 լարի ներդրումային պարտավորությամբ):
«Վրացիների պատմական փորձը Ռուսաստանի նկատմամբ զգույշ լինելու պատճառ է։ Շատ խոստումներ են տվել, բայց շատ քչերն են կատարվել։ Ռուսաստանը չի կատարել 2008 թվականի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես դարերի ընթացքում չի կատարել բազմաթիվ այլ խոստումներ: Չափազանց կարևորը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելն է և այդ տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով՝ միջազգային ֆորումի միջոցով վերականգնելը»,- նշել է ԱՄՆ դեսպանը։
Դավիթ Խիդաշելին այսպես կոչված «քարտեզագրողների գործի» գլխավոր գործող անձն է։ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ դատախազությունը ձերբակալել է Պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նախկին անդամներ Իվերի Մելաշվիլիին և Նատալյա Իլիչովային։ 2021 թվականի հունվարին «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հանրային հեռարձակողի եթերում շնորհակալություն էր հայտնել Դավիթ Խիդաշելիին այն քարտեզները բերելու համար, որոնցով, Իվանիշվիլիի խոսքերով, նա վրացական մշակույթի կարևոր հուշարձաններից «Դավիթ Գարեջիին փրկեց երկու մասի բաժանելուց»: Իրակլի Ղարիբաշվիլին Մելաշվիլիին ու Իլիչովային մեղադրել է դավաճանության մեջ, իբր նրանք պայմանավորվել են Վրաստանի սահմանի շուրջ՝ հօգուտ Ադրբեջանի։ Դատարանում «քարտեզագրողների գործի» քննարկումը դեռ շարունակվում է։