Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված վարչապետի պաշտոնակատար Վալերի Բգանբան ասել է, որ Ռուսաստանը վնասակար միջատ հայտնաբերելու պատրվակով արգելել է Աբխազիայից մանդարինի ներմուծումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Բգանբայի խոսքով՝ Աբխազիայի սանիտարական ծառայությունները հերքում են ցիտրուսային մրգերում վնասակար միջատների առկայությունը։
«Ռուսական կողմը, որպես կանոն, այդ միջատին հայտնաբերում է Աբխազիայում արտահերթ ընտրություններից առաջ ընկած ժամանակահատվածում։ Ցավոք, այս միջոցը կանդրադառնա բնակչության աղքատ հատվածի վրա, որն ապրում է բերքի շնորհիվ»,- ասել է այսպես կոչված վարչապետի պաշտոնակատարը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փսոու գետի երկայնքով, այսպես կոչված սահմանի աբխազական կողմում մանդարիններով բեռնված բեռնատարների հերթ է գոյացել։ Նախատեսվում էր Աբխազիայից Ռուսաստան արտահանել ավելի քան 37 հազար տոննա մանդարին։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ նոյեմբերից Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել է ֆինանսական օգնությունը Աբխազիային, ինչի պատճառով դե ֆակտո հանրապետությունը մինչև տարեվերջ չի ստանա 1․8 մլրդ ռուբլի։
Նոյեմբերին Սոխումիում սկսված բողոքի ցույցերը՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ստորագրված «Ներդրումային համաձայնագրի» վավերացման, ավարտվեցին դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականով և արտահերթ նախագահական ընտրությունների նշանակմամբ։ Այսպես կոչված ընդդիմության առաջնորդները պնդում էին, որ իրենց բողոքը հակառուսական չէ և Ռուսաստանին համարում են ռազմավարական գործընկեր։
