Ռուսաստանի խաղողագործների և գինեգործների ասոցիացիան կոչ է անում կառավարությանը չեղարկել Վրաստանից գինու ներմուծման արտոնյալ ռեժիմը և 200% հարկ սահմանել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից գինու ներմուծման համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Ասոցիացիայի տվյալների համաձայն՝ 2023 թվականին ռուսական շուկայում ներմուծվող գինու տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ աճել է 4 տոկոսային կետով և կազմել 48%, մինչդեռ Ռուսաստանում արտադրված գինու վաճառքի մասնաբաժինը այս ընթացքում նվազել է։
«Մենք որոշել ենք կրկին դիմել կառավարությանը և Պետդումային՝ ուժեղացնելու միջոցները ռուսական շուկայի պաշտպանության համար»,- ռուսական լրատվամիջոցներին ասել է ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Պլոտնիկովը։
Խաղողագործների և գինեգործների ասոցիացիան հանդես է գալիս սեպտեմբերից խանութներում և սրճարաններում ռուսական գինու համար 20%-ից 50% քվոտա սահմանելու նախաձեռնությամբ։
Ռուսաստանի խաղողագործների և գինեգործների ասոցիացիան միավորում է տասնյակ ընկերություններ: 2019 թվականից դրա խորհուրդը գլխավորում է հեռուստահաղորդավար, Ռուսաստանի կառավարության քարոզչական լրատվամիջոց՝ Russia Today-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովը, ով նաև զբաղվում է գինեգործությամբ և հանդիսանում է օկուպացված Ղրիմում գտնվող Cock t'est belle գինու գործարանի սեփականատերը։
Ռուսաստանը վրացական գինու արտահանման հիմնական շուկան է, որտեղ, ըստ GeoStat-ի տվյալների` 2023 թվականին արտահանվել է մոտ 62 մլն տոննա բնական խաղողի գինի` 168 304 300 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Տարվա առաջին հինգ ամիսներին Վրաստանը գինի ներմուծող երկրների շարքում առաջին տեղում էր։ Բացի այդ՝ 2023-ին, 2022-ի համեմատ, Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումը կրճատվել է 10․9%-ով։
Վրաստանից Ռուսաստան գինու ներմուծման հարկը զրոյական է։
