2023 թվականի առաջին հինգ ամիսներին Ռուսաստան վրացական գինու մատակարարումն աճել է, և ներմուծող երկրների շարքում Վրաստանը գրավել է առաջին տեղը։ Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտը»՝ հիմնվելով մաքսային տվյալների վրա։ Երկրորդ տեղում Իտալիան է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 4 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 5 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 6 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
«Կոմերսանտի» տվյալներով՝ հունվար-մայիսին Վրաստանից Ռուսաստան է մտել 24․15 մլն լիտր գինի, իսկ Իտալիայից՝ 23․36 մլն լիտր։ Տարեկան այս երկրներից ներմուծումն աճել է համապատասխանաբար 63%-ով և 31%-ով։
«Արդյունքում Վրաստանի մասնաբաժինը Ռուսաստան գինու մատակարարման մեջ հասել է 19,1%-ի, իսկ Իտալիայինը՝ 18,5%-ի։ Այս ժամանակահատվածում Իսպանիայից գինիների ներմուծումն աճել է տարեկան 25%-ով, մինչև 20,46 մլն լիտր, Ֆրանսիայից՝ 23%-ով, մինչև 10,04 մլն լիտր, Պորտուգալիայից՝ 69%-ով, մինչև 9,61 մլն լիտր»,- գրում է «Կոմերսանտը»։
Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանը երկրորդ տեղում էր Ռուսաստանին գինի մատակարարող երկրների շարքում։ Գինու առևտրի Fort ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Լիպիլինն ասում է, որ Վրաստանից ներմուծման աճը սկսվել է 2022 թվականի վերջին, ինչը կապված է վճարումների և լոգիստիկ խնդիրների բացակայության հետ։ Նրա խոսքով, ցածր և միջին գների սեգմենտում վրացական գինու տեսակարար կշռի աճը հիմնականում ապահովվում է մանրածախ ցանցերի ներմուծմամբ։ Ալկոհոլի շուկայի առաջատարներից, AST ընկերության գլխավոր տնօրեն Լեոնիդ Ռաֆայլովը նշում է, որ ցանցերն իրենք անմիջական կապի մեջ են մտել գինի արտադրողների հետ և կարող են սպառողներին նվազագույն գներ առաջարկել վաճառասեղանին։
Ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ վրացական գինին բնութագրվում է գների ցածր փոփոխականությամբ և ենթակա է ներմուծման զրոյական հարկի, մինչդեռ, օրինակ, Իտալիայից Ռուսաստան գինու ներմուծմանը խոչընդոտում են վճարումների հետ կապված դժվարությունները, փոխարժեքի բարձրացումը և ավելի բարձր գները որոշակի դիրքերում։
Ըստ «Կոմերսանտի»՝ մանրածախ առևտրում վրացական գինիները մրցում են ռուսական գինիների հետ՝ միջին գնային կատեգորիայում։ Խոշոր գինեգործներից մեկն ասում է, որ ներկրվող գինու ընդհանուր գերակայությունը խնդիր է ստեղծում տեղական արտադրողների համար։
Բնական խաղողի գինիները Վրաստանի ամենամեծ արտահանվող ապրանքներն են և այսօր դրանք կազմում են ընդհանուր տեղական արտահանման 8,4%-ը։ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվար-մայիսին արտահանվել է 103 252 300 ԱՄՆ դոլարի գինի, ինչը 23 718 200 դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ուկրաինական պատերազմի ֆոնին Վրաստանը չի խզել առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Ռուսաստանը արտահանման գծով Վրաստանի ամենամեծ գործընկերն էր (219․3 մլն ԱՄՆ դոլար)։ Նրան հաջորդում են Չինաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Հայաստանը և Ադրբեջանը։
