Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հեռակա կարգով Ուկրաինայի կողմից կռվող «Վրացական լեգեոնի» հրամանատար, Վրաստանի քաղաքացի Մամուկա Մամուլաշվիլիին և լեգեոնի ավելի քան 70 անդամներին քրեական պատասխանատվության է ենթարկել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Մամուկա Մամուլաշվիլիին քրեական պատասխանատվության ենթարկելու հրաման էր տվել դեռևս ապրիլին։ Գերատեսչության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ գործը վերաբերում է «ռուսական զինված ուժերի զինծառայողների և Ազգային գվարդիայի աշխատակիցների դեմ պատերազմի կանոնները խախտելուն»։
Հուլիսի 28-ին Բաստրիկինը մասնակցել է Ուկրաինայի օկուպացված Մելիտոպոլ քաղաքում քննչական շտաբի օպերատիվ հանդիպմանը և անձամբ լսել հետաքննության արդյունքների մասին զեկույցը։
«Ուկրաինայի Զինված ուժերի կողմից վարձկաններ հավաքագրելու և մարտական գործողություններին մասնակցելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում Վրաստանի քաղաքացի Ուշանգի Մամուլաշվիլին, որը ԶԼՄ-ներում հայտնի է որպես Մամուկա Մամուլաշվիլի, հեռակա կարգով քրեական պատասխատվության է ենթարկվել։
Պարզվել է, որ Մումուլաշվիլին 2014 թվականին ստեղծել է «Վրացական ազգային լեգեոնը» և անդամներ հավաքագրել Վրաստանից՝ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների կառավարությունների դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար։ Այս պահի դրությամբ Լեգեոնի ավելի քան 70 վարձկան մարտիկ ենթարկվել է քրեական պատասխանատվության»,- ասված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Մամուկա Մամուլաշվիլին Վրաստանի կառավարությանը մեղադրում է Ռուսաստանի հետ համագործակցելու մեջ։
«Սա այն մարտիկների մի մասն է, որոնց անունները պարզվել են Վրաստանի կառավարության հետ համագործակցությամբ։ Սրանք «Վրացական լեգեոնի» տարբեր ստորաբաժանումների տղաներ են։ Տեղեկությունը տվել են նրանք, ովքեր հասանելիություն ունեին դրան»,- ասել է Մամուլաշվիլին՝ նշելով, որ հնարավոր է, որ Վրաստանի իշխանությունները հայրենիք վերադառնալու դեպքում հանձնեն լեգեոնի այն անդամներին, որոնց նկատմամբ Ռուսաստանը քրեական հետապնդում է իրականացնում։
«Վրաստանի կառավարությունը ռուսամետ քաղաքականություն է վարում, և ավելորդ է խոսել իր քաղաքացիների պաշտպանության մասին, հատկապես այն քաղաքացիների, որոնք իրականում գտնվում են Ռուսաստանի հետ ուղիղ ֆիզիկական առճակատման մեջ։ Սա մեզ համար ավելի մեծ վտանգ է ստեղծում միայն այն առումով, որ Վրաստանի ոչ ադեկվատ կառավարությունը կարող է համագործակցել և Վրաստան ժամանելուն պես սեփական քաղաքացիներին հանձնել Ռուսաստանին։ Կարծում եմ՝ այս սադրանքը նույնպես սրան է ուղղված։ Սա Ռուսաստանի ահաբեկման քաղաքականության մի մասն է, բայց ամենամեծ սպառնալիքը դեռ Վրաստանում է»,- ասում է Մամուկա Մամուլաշվիլին։
Վրաստանի կառավարությունը չի արձագանքել Ռուսաստանի քննչական կոմիտեի որոշմանը։