Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում, «Վլադիսլավ Արձինբայի անվան Սոխումիի միջազգային օդանավակայանի» վերականգնման վերաբերյալ այսպես կոչված համաձայնագիր է ստորագրվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 6 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսպես կոչված համաձայնագիրը ստորագրել են օկուպացված Աբխազիայի դե ֆակտո էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
«Սոխումիի օդանավակայանի վերակառուցումը պատմական իրադարձություն է Աբխազիայի համար։ Օդանավակայանը չի գործում արդեն 30 տարի։ Այս փաստը լրջորեն խոչընդոտում է հանրապետությունում բիզնեսի և զբոսաշրջության զարգացմանը։ Նոր օդանավակայանը Ռուսաստանի համար միաժամանակ երկու կարևոր խնդիր կլուծի. այն կվերացնի Աբխազիա Ռուսաստանի քաղաքացիների հիմնական մուտքերի՝ Սոչիի օդանավակայանի և «Ադլերի» անցակետի ծայրահեղ ծանրաբեռնվածությունը»,- ասել է Ռեշետնիկովը։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ օդանավակայանի վերականգնման աշխատանքները կիրականացվեն երկու փուլով՝ մասնավոր ներդրողի ներդրմամբ և առանց դաշնային բյուջեից միջոցներ հատկացնելու։ ՌԴ տրանսպորտի նախարարության, օդային տրանսպորտի դաշնային գործակալության և պոտենցիալ ներդրողի նախնական գնահատականներով՝ վերակառուցման առաջին փուլի արժեքը կկազմի 6,5 միլիարդ ռուբլի։
Առաջին փուլում նախատեսվում է վերակառուցել 3,6 կմ երկարությամբ թռիչքուղու 2,4 կիլոմետրը, ինչը, ըստ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի, թույլ կտա օդանավակայանին ընդունել որոշակի տեսակի ուղևորատար (SSJ-100, MC-21) և բեռնատար (IL-76) ինքնաթիռներ։
Նախագիծը ժամանակին կյանքի կոչելու դեպքում օդանավակայանը նախատեսվում է բացել 2024 թվականի չորրորդ եռամսյակում։ Ռուսական կողմն ակնկալում է, որ ուղևորահոսքը կկազմի տարեկան մոտ 1,2 մլն մարդ։
Սոխումիի օդանավակայանը բացվել է 1960-ականներին և գտնվում է Սոխումիից 18 կիլոմետր հեռավորության վրա՝ Բաբուշարա գյուղում։ Այն փակվել է 1993 թվականին Աբխազիայում ընթացող հակամարտության պատճառով։ Օդանավակայանը հավաստագրված չէ Վրաստանի ավիացիոն մարմնի կողմից և նրան չի հատկացվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) քառանիշ տեղանքի կոդը: Ուստի այնտեղ միջազգային թռիչքներ չեն կարող իրականացվել։ ICAO-ն Աբխազիան ճանաչում է որպես Վրաստանի բաղկացուցիչ մաս, և ծածկագիրը կտրվի միայն լիազորված ավիացիոն մարմնի միջնորդության հիման վրա։
