Ռուսները ականապատել են Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը և ահաբեկչություն են պատրաստում. Զելենսկի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ռուս զինվորականները ականապատել են Խերսոնի մարզում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և պատրաստ են ահաբեկչություն իրականացնել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Զելենսկին դիմել է Եվրոպական խորհրդին, որ Ռուսաստանը ծրագրում է ահաբեկչություն իրականացնել և միջադեպի համար մեղադրել Ուկրաինային։ Ուկրաինայի նախագահը խնդրում է միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել կայան։

«Ռուսաստանը միտումնավոր հիմք է ստեղծում Ուկրաինայի հարավում զանգվածային աղետի համար։ Մենք տեղեկություններ ունենք, որ ռուս ահաբեկիչները ականապատել են Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակն ու ագրեգատները։ Այն խոշորագույն էներգետիկ օբյեկտներից է։ Պատնեշը պահում է մոտ 18 մլն խմ ջուր։ Եթե ​​ռուս ահաբեկիչները պայթեցնեն այն, ապա ավելի քան 80 բնակավայր, այդ թվում՝ Խերսոնը, կհայտնվեն հեղեղումների գոտում։ Հարյուր հազարավոր մարդիկ կարող են տուժել։

Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն արդեն ամեն ինչ պատրաստել է այս ահաբեկչությունն իրականացնելու համար։ Ուկրաինացի բանվորներին դուրս են հանել Կախովկայի կայանից, այնտեղ միայն ՌԴ քաղաքացիներն են: Նրանք լիովին վերահսկում են կայանը։ Անհրաժեշտ է շտապ գործել, որպեսզի Ռուսաստանը միջոցներ չունենա իրականացնելու այս աղետը»,- ասել է Զելենսկին։

Պատերազմի 239-րդ օրը հրապարակված տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ ամբարտակի պայթյունը լայնածավալ աղետի պատճառ կդառնա։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը գործել և կանխել «ռուսական նոր ահաբեկչությունը»։

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ օկուպանտների համար մեկ է, թե ինչ կլինի Ուկրաինայի տարածքի հետ։ Այս ահաբեկչությամբ, ամեն ինչի հետ մեկտեղ, նրանք կարող են նույնիսկ ոչնչացնել Դնեպրից Ղրիմ ջուր մատակարարելու հնարավորությունը։ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ոչնչացման դեպքում Հյուսիսային Ղրիմի ալիքը պարզապես կվերանա, իսկ եթե Ռուսաստանը նման ահաբեկչություն է նախապատրաստում, եթե լրջորեն մտածում է նման սցենարի մասին, ապա դա նշանակում է, որ ահաբեկիչները շատ հստակ հասկանում են, որ նրանք ոչ միայն չեն կարող պահել Խերսոնը, այլ մեր երկրի ողջ հարավը, ներառյալ Ղրիմը»,- ասում է Վլադիմիր Զելենսկին։

Երկու օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական դրություն է հայտարարել Ուկրաինայի բռնակցված տարածքներում, այդ թվում՝ Խերսոնի շրջանում, ինչին հետևել է բնակչության տարհանումը։

«Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ» (ISW) ամերիկյան կազմակերպության վերլուծաբանները հոկտեմբերի 19-ին գրել են, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ծրագրում է վնասել Կախովկայի հիդրոէլեկտրակայանը և պատասխանատվությունը վերագրել Ուկրաինային։ Ըստ վերլուծաբանների, դրա մասին են վկայում գեներալ Սերգեյ Սուրովիկինի հայտարարությունները, թե իբր Ուկրաինան պատրաստվում է օգտագործել պատերազմի արգելված մեթոդները և ռմբակոծել Կախովկայի հիդրոէլեկտրակայանը. «Հավանաբար ռուս զինվորականները կարծում են, որ ամբարտակի վնասը կփակի նրանց նահանջը Դնեպր գետի աջ ափից, ինչպես նաև կխանգարի կամ կդանդաղեցնի Ուկրաինայի առաջխաղացումը գետի երկայնքով»:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):