«Վրաստան մտած ռուսները մեծ փորձանք ու վտանգ են ներկայացնում։ Ռուսների մեծամասնությանը չի կարելի հոգեպես ուղղել։ Այդ մարդիկ Վրաստանի համար մեծ վտանգի աղբյուր են։ Ուզում եմ նրանց ասել, որ հենց իշխանությունը փոխվի, ռուսներին պետք է մեկ տարի ժամանակ տրվի, որպեսզի վաճառեն իրենց բնակարանները, և այդ բնակարանները պետության օգնությամբ պետք է գնեն դրսում ապրող վրացիները, սա պետք է լինի պետական ծրագիր։ Այս մասին հոկտեմբերի 27-ին դատական նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Նրա խոսքով, Վրաստան եկած ռուսներն այսօր բիզնեսով են զբաղվում, որտեղ նույնպես ռուսներ են աշխատում, և ապագայում նման մոտեցումը պետք է փոխվի։
«Այս իրավիճակում, երբ Ռուսաստանն օկուպանտ է, դա հնարավոր չէ չհամարել որպես սպառնալիք մեր երկրին։ Ու ինչպիսի՞ ռուսներ են։ Նրանք անում են իրենց բիզնեսը, իրենց փակ շրջանակը, ունեն իրենց ռեստորանները, հյուրանոցային բիզնեսը, սեփական շինարարական ընկերությունները, և գործնականում վրացիները դուրս են մնում այդ բիզնեսից։ Սա հատկապես վերաբերում է ռուսներին, բայց ցանկացած այլ երկրից գումարներ ներդնելիս աշխատողների առնվազն 90%-ը պետք է լինեն Վրաստանի քաղաքացիներ»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին։
«Մեզ ոչ ոք ոչինչ չի հարցնում, մենք հետևում ենք, թե երբ են ուկրաինացիներին հաղթելու պատերազմում։ Անհանգստացած ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմ չսկսվի։ Ռուսաստանը մեզ բռունցքի մեջ է պահում և գործնականում երաշխավորված է տիրանալու Վրաստանին։ Վրաստանը երբեք այսքան թույլ ու խոցելի չի եղել, և մենք կախված ենք նրանից, որ Ռուսաստանը մեզ համար ժամանակ չի ունենա, քանի դեռ զբաղված է Ուկրաինայով, որտեղ հաստատ կպարտվի։ Այս կայսրությունը հաստատ կփլուզվի, Աբխազիան անպայման կվերադառնա, Սամաչաբլոյի մասին էլ չեմ խոսում։ Ես բացարձակապես համոզված եմ դրանում, և մենք դա կանենք միասին»,- ասել է Սաակաշվիլին։
Երրորդ նախագահն արձագանքել է նաև Վրաստանից երիտասարդների զանգվածային արտագաղթին։
«Մենք լավ գիտենք, որ բոլորի աչքը Վրաստանից փախչելու վրա է։ Երիտասարդները սովորում են, որ դիպլոմ ստանան ու գնան, բնական է, որ այդպես է։ Այստեղ հեռանկարի զգացում չկա։ Ես ամաչում եմ այն մարդկանց առաջ, ովքեր 2009-2010-2011-2012 թվականներին Սաակաշվիլիի կոչերով եկան՝ հույս ունենալով ապրել նոր Վրաստանում, և հայտնվեցին դժբախտ իրավիճակում։ Այն մարդիկ, ովքեր գնացել են իրենց ընտանիքներով, նրանք են, ում ես ամենաշատն եմ կարոտում: Ես չէի կարող անտարբեր մնալ։ Երբ ինձ հարցնում են, թե ինչու ես ինձ վտանգի ենթարկեցի, ես ինձ վտանգի տակ եմ դնում, քանի որ չկարողացա հեռվից տեսնել այս դժբախտությունը, թեկուզ դա իմ կյանքն արժենար։ Ես այսօր այստեղ եմ: Ես ուզում եմ այս հուսահատության զգացումը վերածել պայքարի ու առաջընթացի, միասնության զգացողության։
Որպեսզի մարդիկ չհեռանան՝ մենք պետք է այստեղ ինչ-որ բան առաջարկենք, իսկ այստեղ ինչ-որ բան առաջարկելու համար պետք է հիմնովին փոխել այս իրավիճակը։ Որովհետև այս իրավիճակը նախատեսված է բացարձակ անբարենպաստության, դատարկության, դժբախտության և թուլացման համար: Մեր Վրաստանը՝ ի դեմս իմ պատկերացրած Վրաստանի, ուժեղ է ուժեղ Ուկրաինայի հետ միասին»,- ասել է Սաակաշվիլին։
Թբիլիսիի քաղաքային դատարանում երեկ գործընթացն անցկացվել է այսպես կոչված նոյեմբերի 7-ի գործով։ Դատախազությունը Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցուցարարներին զանգվածային ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող գույքը հանցավոր կերպով զավթելու մեջ։ Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի երրորդ մասով, որը ենթադրում է պաշտոնեական լիազորությունները գերազանցել, որն առաջացրել է ֆիզիկական կամ իրավաբանական անձի, հասարակության իրավունքի կամ պետության օրինական շահի էական խախտում։ Հանցագործությունը պատժվում է 5-ից 8 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Սաակաշվիլիի հետ մեկտեղ այս գործով մեղադրյալներ են Վանո Մերաբիշվիլին, Զուրաբ Ադեիշվիլին, Դավիթ Կեզերաշվիլին և Գիգի Ուգուլավան։ Սաակաշվիլին դատական նիստին մասնակցել է «Վիվամեդ» բժշկական կլինիկայից հեռակա կարգով։
Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը։ Նա մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև սահմանն ապօրինի հատելու, «Իմեդի» հեռուստաընկերության ներխուժման, նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման մեջ։ Երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում և ասում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: