Ռուսթավի քաղաքի քաղաքապետ Նինո Լացաբիձեի խոսքով՝ մունիցիպալիտետի սակրեբուլոն, որտեղ ընդդիմությունը մեծամասնություն է կազմում, քաղաքապետարանի ներկայացրած հարցերը չի քննարկում և առանց հիմնավորման ետ է վերադարձնում։ Այդ պատճառով Ռուսթավիի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ ընդդեմ սակրեբուլոյի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
«Վերջին երկու տարիների ընթացքում՝ ներկայի քաղաքային խորհրդի գործունեության մեկնարկից հետո, Ռուսթավիի քաղաքապետարանը, քաղաքի զարգացման համար անհրաժեշտ ծրագրերի պլանավորմանն ու իրականացմանը զուգահեռ, համակարգված պայքարում է սակրեբուլոյի մեծամասնություն կազմող «Ազգային շարժման» և «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամներին վնասակար անգործության ռեժիմից հանելու և սակրեբուլոյին իր գործառույթը վերադարձնելու համար։ Մենք ծրագրում ենք շատ կարևոր նորություններ նաև հաջորդ տարվա համար, և այս ֆոնին իր գործառույթը կորցրած և նեղ քաղաքական նպատակներից դուրս եկած քաղաքային խորհուրդը լուրջ վնաս կհասցնի քաղաքին։ Մենք ստիպված ենք դիմել դատարան։ Երբ արհեստականորեն ձգձգվում է մի քանի տասնյակ միլիոն լարիի ներդրումը և նոր աշխատատեղերի ստեղծումը քաղաքում, մենք պարտավոր ենք օգտագործել բոլոր օրինական լծակները և վերջ տալ այս աննախադեպ իրադարձությանը»,- ասել է Ռուսթավիի քաղաքապետը։
Քաղաքապետարանը պահանջում է հանձնարարել սակրեբուլոյի տարածքային կազմակերպման և ենթակառուցվածքների հանձնաժողովին քննարկել և սակրեբուլոյի նիստերին ներկայացնել շինարարության հետ կապված քաղաքապետարանի նախագծերը։
Ռուսթավիի սակրեբոլոյի նախագահ Նոդար Շերոզիայի խոսքով՝ քաղաքապետը չի կարող նշել որևէ դեպք, երբ սակրեբուլոն խոչընդոտել է որևէ ծրագրի իրականացմանը կամ բյուջեում փոփոխությունների կատարմանը, սակայն, երբ խոսքը կառուցապատողների շահերի բավարարմանն է վերաբերում, խնդիրները այդ ժամանակ են առաջանում։
Սակրեբոլոյի նախագահի առաջին տեղակալը լրագրողներին ցույց է տվել երիտասարդական պալատը, որը, ըստ նրա, փլուզվել է վերականգնման ընթացքում, սակայն քաղաքապետարանը, չնայած այդ ամենին, ավելի քան մեկ միլիոն լարի է վճարել աշխատանքներն իրականացնող ընկերությանը։
Ռուսթավիի սակրեբուլոյի 35 անդամներից միայն 16 պատգամավոր է ներկայացնում «Վրացական երազանքը», իշխող կուսակցությունը փոքրամասնություն է կազմում։