Ռուսթավիում՝ Դումբաձեի փողոցում, երիտասարդ տղամարդը հրազենից արձակած կրակոցով սպանել է կնոջն ու զոքանչին։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կանայք մանկասայլակով երեխայի հետ զբոսնելիս են եղել։ Սպանության մեջ մեղադրվողը ձերբակալված է։ Մոտ մեկ տարեկան երեխան վնաս չի կրել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Դեպքի վայրում հետաքննությունը դեռ շարունակվում է։ Ըստ ականատեսների՝ հինգ կրակոց է հնչել։ Նրանց տեղեկություններով՝ սպանությունից հետո տղամարդը փախուստի չի դիմել և հավանաբար ինքն է ոստիկանություն կանչել։
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը վերաբերում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորությամբ սպանությանը։
2014-2023 թվականներին Վրաստանում սպանվել է ավելի քան 200 կին․ 2014 թվականին՝ 33 կին, 2015 թվականին՝ 17 կին, 2016 թվականին՝ 28 կին, 2017 թվականին՝ 22 կին, 2018 թվականին՝ 18 կին, 2019 թվականին՝ 15 կին, 2020 թվականին՝ 22 կին, 2021 թվականին՝ 18 կին, 2022 թվականին՝ 22 կին, 2023 թվականին՝ 24 կին։
