Փաստաբանները համաձայն չեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօրվա որոշման հետ և երեք ամսվա ընթացքում կբողոքարկեն Մեծ պալատում։ Բեքա Բասիլաիայի խոսքով՝ դատարանը սխալ գնահատականներ է տվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ցավոք սրտի, դատարանը բավարար չգտավ մեր փաստարկները և խախտում չսահմանեց, այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ երկու դատավորներ այլ կարծիքի էին։ Սա նշանակում է, որ մեր բողոքը հիմնավորված է եղել, իսկ պահանջները՝ օրինական, եվրոպական կոնվենցիային համապատասխան։
Մենք խորապես համոզված ենք, որ Միխեիլ Սաակաշվիլին հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով, որ խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը և միևնույն ժամանակ նա դատապարտվել է այնպիսի գործողությունների համար, որոնք օրենքով հանցագործություն չեն համարվում։ Ուստի մենք կբողոքարկենք Եվրոպական դատարանի Մեծ պալատում՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված ժամկետում։ Գոյություն ունի պրակտիկա, երբ Մեծ պալատը փոխել է որոշումը՝ հօգուտ բողոքողի: Հուսով ենք, որ մեր փաստարկները հաշվի կառնվեն»,- ասել է Բասիլաիան։
Բեքա Բասիլաիան և Միխեիլ Սաակաշվիլիի մյուս փաստաբանները Ստրասբուրգի դատարանում բողոքարկել են պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտվածներին ներում շնորհելու գործերով։ Նշված դեպքերի համար Սաակաշվիլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։
Այսօրվա որոշմամբ Ստրասբուրգի դատարանը՝
- Միաձայն որոշել է, որ Սաակաշվիլիի նկատմամբ չի խախտվել կոնվենցիայի 6-րդ հոդվածը (արդար դատաքննության իրավունք), ոչ էլ այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են ազգային դատարանները քննարկել նրա դեմ ուղղված ապացույցները, ինչպես նաև նրա դեմ երկրորդ քրեական գործը վարած դատավորի ենթադրյալ անկախության կամ անաչառության նկատմամբ:
- Դատարանը 5 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է, որ չկա Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում (ոչ մի պատիժ առանց օրենքի): Միխեիլ Սաակաշվիլին պնդում էր, որ չէր կարող կանխատեսել, որ քրեական պատասխանատվության կենթարկվի ներման իրավունքն օգտագործելու համար, որը, ըստ վրացական օրենսդրության, նախագահի բացարձակ իրավունքն է։ «Պարոն Սաակաշվիլին կարող էր ողջամտորեն կանխատեսել, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, որ սպանության դեպքում ներման իրավունքի կիրառումը արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն կսահմանի վրացական օրենսդրության համաձայն»,- գտնում է Եվրոպական դատարանը։
Բացի այդ, Ստրասբուրգի դատարանն անընդունելի է ճանաչել Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքը (իրավունքների սահմանափակումների կիրառման շրջանակը): Դատարանի կարծիքով՝ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողացել ապացուցել, որ իր դեմ հարուցված քրեական հետապնդման հետևում կա թաքնված շարժառիթ՝ խոչընդոտելու իր մասնակցությունը վրացական քաղաքականությանը։
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գնահատմամբ՝ Ստրասբուրգի դատարանի այսօրվա որոշումը «հերթական վառ ապացույցն է այն բանի, որ Սաակաշվիլիի նկատմամբ Վրաստանում արդարադատությունն իրականացվել է եվրոպական չափանիշներին լիովին համապատասխան»։