Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում բարձր որակավորում ունեցող բժշկական անձնակազմի հսկողության տակ, թեև նախարարությունը Սաակաշվիլիին առաջարկում է արտասահմանյան կլինիկայից ցանկացած բժշկի բերել, ով կներգրավվի նրա բուժման մեջ։ Այսօր կայացած ճեպազրույցում նախարարն ասել է, որ այն բանից հետո, երբ Սաակաշվիլիի փաստաբաններից մեկը բանտարկյալի հնարավոր թունավորման մասին տեղեկություն է տարածել, նախարարությունը թունաբանական փորձաքննություն է նշանակել, սակայն Սաակաշվիլին հրաժարվել է հետազոտությունն անցկացնել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Նրան դեղամիջոցներ, բնականաբար, բժշկական անձնակազմն է տալիս։ Հետևաբար, եթե որևէ մեկը համարձակվում է բժշկի մասին պնդել, որ ինքը կարող է ինչ-որ մեկին թունավորել, դա բացարձակ անբարոյականություն է։ Ինչ վերաբերում է սննդին, ապա դատապարտյալ Սաակաշվիլիին տրամադրվում է միայն այն սնունդը, որը տրամադրում են նրա վստահելի անձինք։ Սրանք ընտանիքի անդամներն են և վստահելի այլ անձինք, որոնց նա տվել է իր համաձայնությունը:
Այսօր հաճախ է հնչում դատապարտյալ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու պահանջը։ Բոլորին պետք է հիշեցնենք, որ դատապարտված բանտարկյալն իր պատիժը կրում է Վրաստանի տարածքում գտնվող քրեակատարողական հիմնարկում, իսկ արդարադատության նախարարությունը չունի իրավական լծակներ նման խնդրանքով դիմելու համար։ Օրենքի առջև հավասարություն. սա հիմնական սահմանադրական արժեքներից մեկն է, որը հավասարապես վերաբերում է ցանկացած մարդու այս երկրում, և օրենքով չնախատեսված բացառություններ ոչ ոքի չի թույլատրվի։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ դատապարտյալին առողջական վիճակի պատճառով անհնար է արտասահման տանել, և դրա համար առաջարկում ենք արտասահմանյան ցանկացած կլինիկայից բերել ցանկացած բժշկի, ում պետությունը հնարավորություն կտա ներգրավվել նրա բուժման մեջ։
Եթե խոսքը պատիժը հետաձգելու մասին է, ապա, կարծում եմ, առնվազն հարյուր անգամ հայտարարություն ենք արել, որ համապատասխան եզրակացության, փորձաքննության եզրակացության հիման վրա դիմեն դատարան, դատարանը քննարկում է պատիժը հետաձգելու հարցը կամ ազատում պատժի կրումից։ Բնության մեջ այլ լծակ պարզապես չկա»,- ասել է նախարարը։
Բրեգաձեն խոսել է նաև այն պատճառների մասին, թե ինչու նոյեմբերի 28-ին, Միխեիլ Սաակաշվիլիին «Վիվամեդի» կլինիկայից չեն տարել նրա դատավարությանը.
«Բժշկական անձնակազմը խորհուրդ չի տվել նրան դատարան տանել, ուստի մենք հետևել ենք այդ առաջարկությանը: Ասեմ նաև, որ նման պրակտիկան, երբ դատապարտյալը բուժհաստատությունից դատարան է գնում, իր բնույթով չէ, և նա գտնվում է հիվանդանոցում, քանի որ բուժվում է։ Ուստի խորհուրդ չի տրվում գնալ դատարան։ Դատարան գնալւ խորհուրդ է տրվում, երբ անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում»։
Լրագրողները արդարադատության նախարարից հետաքրքրվեցին, թե ինչու հիմա չի հրապարակվում Միխեիլ Սաակաշվիլիի պալատի տեսագրությունը, երբ կա հանրային մեծ հետաքրքրություն։
«Նախորդ դեպքում, երբ հրապարակվում էին կադրերը, մանրամասն բացատրվում էր՝ որոշակի ուժերի կողմից փորձ է արվել պառակտում առաջացնել հասարակության մեջ, սկսվել է նաև համապատասխան հետաքննություն, և այստեղ ռիսկերն արդեն բավականին մեծ են եղել պետական անվտանգությանը առումով»,- պատասխանել է նախարարը։
«Ինչպես մեզ է հայտնի դարձել, նա սպառել է մոտ 300 էլեկտրոնային ծխախոտ։ Արդյո՞ք մեծ քանակությամբ էլեկտրոնային սիգարետների օգտագործումը բացասաբար է ազդել Սաակաշվիլիի առողջության վրա», - հարցրել է POS TV-ի լրագրողը Ռատի Բրեգաձեին։
«Ինձ համար՝ որպես ոչ բժշկի, կդժվարանամ պատասխանել, թե ինչն է դրական կամ բացասական արդյունք տալիս առողջությանը, թեև կարող եմ հաստատել այդ տեղեկությունը, որ նա իսկապես էլեկտրոնային ծխախոտ է ծխում»,- ասել է նախարարը։
Նոյեմբերի 28-ին այսպես կոչված սահմանն ապօրինի հատելու գործով, Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը պետք է անցկացվեր Թբիլիսիի քաղաքային դատարանում, սակայն նիստը հետաձգվեց։ Առողջական վիճակի պատճառով «Վիվամեդ» կլինիկայի բժիշկները հրաժարվել են Սաակաշվիլիին դատարան տեղափոխել։
«Էմպաթիա» կենտրոնի տնօրեն Մարիամ Ջիշկարիանիի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման պատճառը թունավորումն է և ցանկացած պահի հնարավոր է մահվան ելք գրանցվի։
Մինչ այդ՝ նոյեմբերի 19-ին, Միխեիլ Սաակաշվիլիի թունավորման մասին տեղեկություն էր տարածել նրա փաստաբան Վալերի Գելբախիանին և նրա մայրը՝ Գյուլի Ալասանիան։ Ինչպես նրանք են ասել, օտարերկրյա փորձագետները Սաակաշվիլիի մարմնում սնդիկ և այլ ծանր մետաղներ են հայտնաբերել։ Դրանից հետո սոցցանցերում Սաակաշվիլիի անունից հայտարարություն է հրապարակվել, որտեղ երրորդ նախագահն ասում է, որ թունավորման վերաբերյալ իր կասկածները երբևէ չի հայտնել որևէ փաստաբանի, և այդ թեմայով շահարկումներն անտեղի են։