Նոյեմբերի 21-ին Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում մահացել է ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկված կինը։ Տղամարդը ձերբակալված է։ Ըստ դատախազության՝ նա մեղադրվում է պաշտպանական օրդերով նախատեսված պարտավորությունը խախտելու և առանձնակի դաժանությամբ սպանության փորձի մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
Գործի նյութերի համաձայն՝ նոյեմբերի 11-ին Սագարեջոյում մեղադրյալը անչափահաս երեխայի ներկայությամբ առանձնակի դաժանությամբ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ է հասցրել կնոջը։
Ոստիկանությունը մեղադրյալին բերման է ենթարկել նոյեմբերի 12-ին, և նա այժմ գտնվում է նախնական կալանքի տակ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում, նրան սպառնում է 16-ից 20 տարվա ազատազրկում:
Վրաստանի ՆԳՆ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024 թվականի առաջին ինն ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, ոստիկանությունը 6653 կանխարգելիչ օրդեր է արձակել ընտանեկան բռնության դեպքերի համար։ Ընտանեկան բռնության զոհ է դարձել 5125 կին։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ընտանեկան բռնության 8192 դեպք, որից ֆիզիկական բռնության՝ 1836, հոգեբանական բռնության՝ 6155 դեպք։
2014-2023 թվականներին Վրաստանում սպանվել է ավելի քան 200 կին․ 2014 թվականին՝ 33 կին, 2015 թվականին՝ 17 կին, 2016 թվականին՝ 28 կին, 2017 թվականին՝ 22 կին, 2018 թվականին՝ 18 կին, 2019 թվականին՝ 15 կին, 2020 թվականին՝ 22 կին, 2021 թվականին՝ 18 կին, 2022 թվականին՝ 22 կին, 2023 թվականին՝ 24 կին։
Եթե ընտանեկան բռնության զոհ եք կամ տեղեկություններ ունեք ընտանեկան բռնության մասին, զանգահարեք 112 կամ 116 006 հեռախոսահամարներով։
