Հատուկ քննչական ծառայությունը դատարանի որոշման հիման վրա ձերբակալել է մաքրության ծառայության աշխատակից Մամուկա Շաքարաշվիլիին՝ Սագարեջոյում լրագրողների մասնագիտական գործունեությանը ապօրինի միջամտելու և նրանց նկատմամբ բռնության փաստերի հիման վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Անցկացված հետաքննությունը պարզել է, որ 2023 թվականի հուլիսի 6-ին «Ֆորմուլա» հեռուստաընկերության օպերատոր Սուլխան Չկադուան լրագրողական գործունեություն է ծավալել Սագարեջոյում։ Հաղորդման վրա աշխատելու ընթացքում մեղադրյալ Մ.Շ.-ն ֆիզիկական ոտնձգություն է կատարել լրագրողի նկատմամբ՝ նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակով։ Նա նաև ագրեսիվ կերպով խոչընդոտել է Ռուսթավի 2-ի լրագրող Նատիա Ծիթելաուրիին և «Մթավարի արխիի» լրագրող Իա Գուլիաշվիլիին` իրականացնելու իրենց գործունեությունը», - քննչական ծառայությունը իր հայտարարության մեջ չի նշում, որ Մամուկա Շաքարաշվիլին Սագարեջոյի մունիցիպալիտետի կողմից ստեղծված բյուջետային կազմակերպության աշխատակից է։
Շաքարաշվիլիի նկատմամբ հետաքննություն է անցկացվում քրեական օրենսգրքի 126-րդ և 154-րդ հոդվածների 1-ին մասերով, որոնք նախատեսում են ամենաթեթև պատիժը՝ տուգանք կամ հասարակական աշխատանք հարյուր քսանից հարյուր ութսուն ժամ ժամկետով, կամ տնային կալանք՝ վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ մինչև մեկ տարի ժամկետով, կամ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակում կամ առանց դրա։
«Վրաստանի լուրերը» քննչական ծառայությունից հետաքրքրվել է, թե ինչու հետաքննությունը չի անցկացվում քրեական օրենսգրքի 126-րդ և 154-րդ հոդվածների 2-րդ մասերով, քանի որ հուլիսի 6-ին Սագարեջոյում երկուսից ավելի լրագրողներ խմբակային հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեության ընթացքում, որոնց համար պատիժն ավելի խիստ է։ Ծառայությունը դա չի պարզաբանել։
Հուլիսի 6-ին Սագարեջոյում, որտեղ ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին հանդիպում էր ծրագրել թոշակառուների հետ, հանդիպման վայր են մոբիլիզացվել «Վրացական երազանքից» սակրեբուլոյի անդամները, ակտիվիստները և քաղաքապետարանի աշխատակիցները։ Նրանք ֆիզիկական բռնություն են գործադրել ոչ միայն «Ազգային շարժման» անդամների, այլև՝ հանդիպումը լուսաբանելու եկած լրագրողների նկատմամբ։ Նրանք քարեր են նետել լրագրողների ուղղությամբ և վնասել տեսախցիկները։ Չեն վիրավորել միայն «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողին։ Ոստիկանները դեպքի վայր են ժամանել միայն ֆիզիկական առճակատման ավարտից հետո։
Այս թեմայով՝
