«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թամար Կորձաիայի կարծիքով՝ ցավալի է Սահմանադրական դատարանի կողմից ռուսական օրենքի գործողության կասեցման մերժումը։ Կորձաիան մեկն է այն 38 պատգամավորներից, ովքեր վիճարկել են ռուսական օրենքը և կոչ են արել օգտագործել կասեցման մեխանիզմը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Վրաստանի Սահմանադրական դատարանը բռնել է Ռուսաստանի Սահմանադրական դատարանի ճանապարը։ Վրաստանի Սահմանադրական դատարանի դատավորները կիսել են 84 պատգամավորների ճակատագիրը, ովքեր դավաճանաբար ընդունել են այսպես կոչված ռուսական օրենքը, ինչպես իրենք են անվանում՝ «թափանցիկության» օրենքը։
Շատ ցավալի է, որ Սահմանադրական դատարանը չհամարձակվեց կասեցնել օրենքը և շատ ցավալի է, որ չի տեսնում այս օրենքի վնասակար հետևանքները թե՛ եվրոպական տեսանկյունից, թե՛ քաղաքացիական հասարակության և խոսքի ազատության ոչնչացման տեսանկյունից։
Ցավում եմ, որ այս երկրում Սահմանադրական դատարանի դատավորները չպաշտպանեցին պետական շահերը, սակայն հոկտեմբերի 26-ին Վրաստանի քաղաքացիները կպաշտպանեն այս երկիրը, այս երկրի ժողովրդավարությունը և այս երկրի եվրոպական հեռանկարը»,- ասել է Կորձաիան ճեպազրույցում.
Վրաստանի Սահմանադրական դատարանը չի բավարարել հայցվորների միջնորդությունը և մինչ գործի վերջնական որոշում կայացնելը, այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը չի կասեցրել։ Այսօր՝ հոկտեմբերի 9-ին հրապարակված արձանագրությունում ասվում է, որ հայցվորների պահանջն անհիմն է։ Բացի այդ, Սահմանադրական դատարանի պլենումի ութ դատավորներից երկուսը՝ Գիորգի Կվերենչխիլաձեն և Թեյմուրազ Տուղուշին, այլ կարծիք են ունեցել միջնորդության մերժման վերաբերյալ։
Սահմանադրական դատարան է ներկայացվել ընդհանուր առմամբ չորս հայց՝ ընդդեմ ռուսական օրենքի։ Վրաստանի նախագահը, խորհրդարանի 38 ընդդիմադիր պատգամավորներ, 122 հասարակական և լրատվական կազմակերպություններ, «Վրաստանի լուրեր» ՍՊԸ-ն և «Ստուդիա Մոնիտոր» ՈԱԻԱ-ն պահանջել են կասեցնել օրենքը մինչև վերջնական որոշման ընդունումը, իսկ հետո չեղարկել այն։