«Միացյալ ազգային շարժման» անդամ, Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր Իրակլի Էձգվերաձեին, ով ոստիկանությանը մեղադրում է բռնության մեջ, Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նաթիա Տոգոնիձեն օրինախախտ է ճանաչել և տուգանել 2700 լարիով։ Էձգվերաձեն նիստի մեկնարկից անմիջապես հետո ի նշան բողոքի լքել է դահլիճը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ինչպես հայտնել է նրա փաստաբան Լաշա Տղեշելաձեն, դատավորի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի։
«Դատավորը նրան տուգանել է 2700 լարիով այն հանգամանքներում, երբ Իրակլի Էձգվերաձեին ենթարկել են ֆիզիկական բռնության, ապա 48 ժամ պահել մեկուսարանում։ Պարզվում է, որ Հատուկ քննչական ծառայությունը նույնիսկ չի հարցաքննել այս բռնարար ոստիկաններին։ Դատարանում ներկայացրել ենք տեսաապացույց, որտեղ երևում է, որ Իրակլի Էձգվերաձեն վարչական իրավախախտում չի կատարել։ Դատարանը որևէ ապացույց չուներ այս որոշումը կայացնելու համար»,- ասել է Տղեշելաձեն։
Դատավարության ընթացքում հարցաքննվել է քրեական ոստիկանության սպա Գիորգի Զուբադալաշվիլին, ով ասել է, որ ձերբակալության ժամանակ իրենք համամասնական ուժ են կիրառել Էձգվերաձեի նկատմամբ և բռնության չեն ենթարկել։
Իրակլի Էձգվերաձեին ոստիկանությունը ձերբակալել է սեպտեմբերի 4-ին Գլդանիի իր տան մոտ։ ՆԳՆ-ն պնդում է, որ Կենտրոնական քրեական ոստիկանության աշխատակիցները թմրամիջոցների հանցագործության հետ կապված քննչական գործողություն են իրականացրել, երբ նրանց խանգարել է քննչական գործողության հետ կապ չունեցող Էձգվերաձեն։ Իրակլի Էձգվերաձեն ասում է, որ ոստիկանների ագրեսիան սկսվել է այն բանից հետո, երբ փորձել է պարզել, թե ինչու են մոբիլիզացվել իր ավտոտնակի մոտ։
«Իմ նկատմամբ ծանր հանցագործություն է կատարվել։ Ինձ քարշ տվեցին դեպի ավտոտնակ, մեկ ժամից ավելի պահեցին այնտեղ, վայր գցեցին, բառացիորեն վիրավորեցին։ Հետո բերեցին հորս, ով 70 տարեկան է, սկսեցին վերլուծել գործը։ Նախաքննական կալանքի խցում ինձ բերեցին արձանագրություն, որտեղ գրված է, որ ես իրենց բանավոր վիրավորել եմ և չեմ ենթարկվել»,- դատարանի դահլիճից դուրս գալուց առաջ ասել է Էձգվերաձեն։
Սեպտեմբերի 4-ի գիշերը ձերբակալվել է «Ազգային շարժման» մեկ այլ անդամ Իրակլի Նադիրաձեն, ով քաշքշուկը սկսվելուց հետո գնացել է Իրակլի Էձգվերաձեի տուն։ Մի քանի ժամից նրան ստորագրությամբ ազատ են արձակել։
Երկու ընդդիմադիրներն էլ մեղադրվում էին ՆԳՆ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածները խախտելու մեջ, որոնք վերաբերում են մանր խուլիգանությանը և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելուն։ Դատարանի որոշմամբ Իրակլի Նադիրաձեն տուգանվել է 2500 լարիով։