Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը Ստրասբուրգ հետաձգվել է, որտեղ նա պետք է ելույթ ունենար Եվրոխորհրդարանի լիագումար նիստում։ Նախագահի աշխատակազմը հավելյալ բացատրություն չի տվել, իսկ «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը տեղեկություն է տարածել, որ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը չեղարկել է վրացական կողմը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Մարտի 31-ին Վրաստանի նախագահը խորհրդարանում իր տարեկան զեկույցի ժամանակ հայտարարել էր, որ ապրիլի 18-ին ելույթ կունենա Եվրոխորհրդարանում։
«Վերջերս ես ստացել եմ Եվրոխորհրդարանի նախագահի հրավերը՝ ելույթ ունենալու Եվրոխորհրդարանում, ինչը չի եղել 2010 թվականից ի վեր։ Ապրիլի 18-ին ես ելույթ կունենամ Եվրոխորհրդարանում: Ես գիտեմ, որ հեշտ չի լինելու, բայց անհրաժեշտ է, որ Եվրոպան հասկանա և լսի մեր ժողովրդի ասելիքը»,- ասել է Զուրաբիշվիլին։
«Նախագահի դերը երկրի առջև դրանով չի ավարտվում։ Այսօր մենք կանգնած ենք ճգնաժամի առաջ, և այս պահին տրամաբանական է, որ երբ ժողովուրդն ու իշխանությունը դժվարանում են խոսել միմյանց հետ, նախագահի ինստիտուտը հավասարակշռող և միավորող սահմանադրական մարմինն է։ Նման իրավիճակում ես լիովին հասկանում եմ նախագահի ինստիտուտի ուժը, հաստատ գիտեմ, որ հիմա պառակտման ու բախումների ժամանակը չէ։ Մտադիր եմ ամբողջությամբ օգտագործել իմ բոլոր հնարավորությունները՝ հնարավորինս պաշտպանելու և իրականացնելու ժողովրդի կամքը»։
Մարտի 31-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին խստորեն քննադատել էր «Վրացական երազանքին» և հայտարարել, որ կառավարությունը «վերջին տարիներին ձեռնարկված անհասկանալի քայլերով հակառակվում է երկրի արտաքին նպատակին և ժողովրդի մանդատին»։
