Սալոմե Զուրաբիշվիլին դա արեց իր երկրի համար. Գվարամիան ներողություն է խնդրել նախագահից

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Մթավարի արխի» հեռուստաալիքի հիմնադիր և գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան նախագահի կողմից ներման ակտի հրապարակումից հետո լքել է Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկը։ Ինչպես նա է ասել լրագրողներին, չէր սպասում, որ իրեն ազատ կարձակեն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ես պատրաստ չէի դրան։ Սպասում էի, սկզբունքորեն, փետրվար-մարտ ամիսներին, երբ պետք է պայմանական վաղաժամկետ ազատվեի։ Հույս չունեի, որ ինձ բաց կթողնեն, բայց ամեն դեպքում ակտիվանում էի երբեմն։ Կցանկանայի արձագանքել Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը։ Չեմ կարծում, որ նա իրականում դա արել է ինձ համար: Նա դա արեց իր երկրի համար, որի նախագահն է, և կարծում եմ, որ դա իսկապես ավելացնում է նրա արժանապատվությունը:

Ես չեմ պատրաստվում համառ լինել իմ սխալի հարցում։ Անկեղծ ասեմ, ինձ դուր չի գալիս հայտնի տեսահոլովակներում նրա դեմ արտահայտած իմ կարծիքները, որոնք խիստ կասկածում եմ, որ այս օրերին նրա դեմ կօգտագործվեն։ Կնոջ հետ այդպես վարվելը նողկալի բան է։ Ցավում եմ և դրա համար ներողություն եմ խնդրում նրանից։

Սակայն այստեղ չեմ կարող չասել, որ նա նույնպես չպետք է համառություն ցուցաբերի իր սխալի մեջ, որպես այս երկրի նախագահ՝ պետք է ներում շնորհի Միխեիլ Սաակաշվիլիին։ Ավելի շուտ նա պետք է ազատ արձակի Միխեիլ Սաակաշվիլիին։

Բոլորը պետք է հասկանան, որ երբ երկրում կա առնվազն 500 հազար մարդ, ովքեր իրավամբ համարում են, որ իրենց համար պետության հետ առնչվող հիմնական անձը պատանդ է, նման իրավիճակում երկրում խաղաղություն, առավել ևս ապաբևեռացում չի կարող լինել»,- ասել է Գվարամիան։

Ինչպես նա է նշել, նախագահին ներում շնորհելու խնդրանքով չի դիմել, քանի որ իրեն անմեղ է համարում։

Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին, Նիկա Գվարամիայի խոսքով, ինքը չի վերադառնա որպես «Մթավարի արխիի» ղեկավար և կմնա որպես հիմնադիր։

«Գլխավորը, որ անելու եմ, լինելու է «Մթավարի արխին» դուրս բերել այն դժվարություններից, որոնց մեջ հայտնվել է։ Թեև չեմ պատրաստվում ղեկավարել «Մթավարի արխին», ես կլինեմ դրա հիմնադիրը, ինչպես հիմա։ «Մթավարի արխին» փրկվեց, նա ցույց տվեց, որ իրեն հիանալի է զգում և առանց ինձ ազատ լողում է։ Ես կասեի ավելի լավ, քան իմ պայմաններում։ Դրա համար ես «Մթավարի արխիի» համար կանեմ այնպիսի բաներ, որոնք ոչ ոք չի կարող անել՝ ո՛չ ալիքում, ո՛չ էլ ուրիշ տեղ։ Խոսքը առաջին հերթին ֆինանսական ճգնաժամից դուրս բերելու մասին է: «Մթավարի արխին» կղեկավարի նա, ով այժմ ղեկավարում է, դա Գիորգի Գաբունիան է։ Առաջին հերթին ես այս առաջարկն եմ ուղղելու խորհրդին»,- ասել է Գվարամիան։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 21-ին ներում է շնորհել Նիկա Գվարամիային։ Ինչպես նա է նշել, այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը հունիսի 19-ին անընդունելի է ճանաչել Գվարամիայի վճռաբեկ բողոքը, և այդպիսով բոլոր իրավական քայլերը սպառվել են։

«Ես չեմ պատրաստվում որևէ բացատրություն տալ այս որոշման համար, քանի որ դա իմ հայեցողական իրավունքն է, որն այսօր օգտագործում եմ։ Պարզապես ուզում եմ հիշեցնել, որը նաև ասել եմ Եվրախորհրդարանում, Բրյուսելում. նման որոշումը՝ նախագահի հայեցողական իրավունքը, ենթակա չէ որևէ մեկի ճնշմանը, խորհուրդին, հանձնարարականին կամ որևէ այլ տեսակի սպառնալիքի, որ «եթե դու սա չանես սա կլինի, եթե չանես՝ նա կլինի»: Սա նախագահի որոշումն է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Նիկա Գվարամիան կալանքի տակ էր 2022 թվականի մայիսի 16-ից։ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավարման ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով նա դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։