Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարությամբ է արձագանքել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի այցին: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Ալիևի աշխատանքային այցի մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Հարցի կարևորությունից ելնելով` տեղին ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ նախագահը տեղեկացված չի եղել մեր հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։ Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը չկայացավ, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր կատարած այցի ժամանակ»,- ասվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Սալոմե Զուրաբիշվիլին իր պատրաստակամությունն ու ցանկությունն է հայտնում մոտ ժամանակներս պաշտոնական այցով հյուրընկալել Իլհամ Ալիևին։
«Բռնապետության դրսևորում է, երբ իշխող կուսակցությունը նույնիսկ Վրաստանի նախագահին ոչ մի բանի տեղ չի դնում»,- այսպես է գնահատել «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Խատիա Դեկանոիձեն կառավարության գործողությունը։
«Սա կապված է այն բանի հետ, որ Վրաստանի նախագահի և իշխող քաղաքական ուժի ճանապարհները մի քանի ամիս է, ինչ տարբերվում են արտաքին քաղաքականության առնչությամբ։ Դա հատկապես նկատվում էր Ուկրաինայի հետ կապված, երբ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունները այնպես էին, ինչպես պետք է լինեին Վրաստան պետությունից։ Ընդհանրապես, ես սա համարում եմ բռնապետության դրսևորում, երբ իշխող կուսակցությունը նույնիսկ Վրաստանի նախագահին ոչ մի բանի տեղ չի դնում, իսկ Վրաստանի նախագահը դուրս է մնում նման կարևոր քննարկման փուլից, այդ թվում՝ երկկողմ համագործակցության փուլից։ Չմոռանանք 2020 թվականի քարոզարշավը «Գարեջին Վրաստան է» կարգախոսով, երբ քարոզչություն էր տարվում «Վրացական երազանքի» կողմից և օգտագործվում էր ռուսական «Էֆ Էս Բե»-ի հորինված քարտեզները։ Երբ այդ հարցը նույնիսկ նախագահ Ալիևի հետ չի քննարկվել, դա նշանակում է, որ նրանք շահագրգռված չեն Գարեջիով, նրանք շահագրգռված են միայն իշխանության պահպանմամբ»,- ասել է Խատիա Դեկանոիձեն։
«Վրացական երազանքից» մարդիկ խաղում են պետական կառույցներով: Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ անընդունելի քայլ կարելի է անել պետության և պետական կառույցների նկատմամբ, որ դրան հավասարվի։
Սա բացարձակապես անհավանական բան է։ Ինձ համար դժվար է պատկերացնել, եթե այս լուրերը թարգմանվեն, ինչպիսի տպավորություն պետք է թողնի այս իրավիճակը Ադրբեջանում կամ Վրաստանի որևէ այլ գործընկեր երկրում»,- ասել է «Լելո» կուսակցության պատգամավոր Աննա Նացվլիշվիլին։
Իլհամ Ալիևը հոկտեմբերի 24-ին մեկ օրով այցելել է Վրաստան։ Մինչ այդ Ալիևը վերջին անգամ Վրաստան էր այցելել 2015 թվականին: Ադրբեջանի նախագահին Մցխեթայի «Չատո Մուխրանիում» հյուրընկալել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։
