Ըստ օկուպացված Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Սերգեյ Շամբայի՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «առճակատման տրամադրություններով» ընդդիմության հաղթանակը չի բխում իրենց շահերից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 4 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
Ինչպես նշել է Շամբան, Աբխազիան ողջունում է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը։
«Ես կարծում եմ, որ մեր շահերից է բխում, որ նրանց միջև հարաբերությունները նորմալ զարգանան։ Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կարող է ետ կանչել Աբխազիայի անկախության ճանաչումը։
Այն, որ Ռուսաստանն ու Վրաստանը մի օր նորմալ հարաբերություններ կհաստատեն, կարծում եմ, մեզ չպետք է վախեցնի, քանի որ ցանկացած պետության առաջնահերթությունը միշտ պետք է լինի խաղաղ հարաբերությունները հարևանների հետ։ Եթե Վրաստանում հաղթի առճակատման տրամադրություններով ընդդիմությունը, չեմ կարծում, որ դա կբխի մեր շահերից»,- ասել է Սերգեյ Շամբան։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Օգոստոսի վերջին ռուսական արտաքին հետախուզությունը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանում «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում։ Ռուսական պետական քարոզչական մամուլը, հենվելով հետախուզության մամուլի կենտրոնի վրա, գրել է, որ նախատեսվում է չճանաչել ընտրությունների արդյունքները և պահանջել իշխանափոխություն, իրավապահ մարմիններին կհրահրեն բռնի ուժով ճնշել բողոքը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է այս մեղադրանքները։
Բացի այդ, Վրաստանի իշխող կուսակցությունը նույնպես պնդում է, որ «արմատական ընդդիմությունը» ընտրություններից հետո «պատրաստվում է խառնել իրավիճակը»։
«Միանգամայն պարզ է, որ հաջորդ անգամ նրանք չեն ճանաչի ընտրությունների արդյունքները, կփորձեն հարձակվել պետական ինստիտուտների վրա, հարձակվել և անհանգստացնել երկիրը»,- այսօր՝ սեպտեմբերի 4-ին կայացած ճեպազրույցում ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ով նաև «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավարն է։
Կոբախիձեի խոսքով՝ ոչ մի սադրանք հաջողությամբ չի ավարտվի, և ցանկացած հանցավոր գործողություն կարժանանա խիստ պատժի։
