ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը «կտրականապես կեղծ» է որակել ռուսական արտաքին հետախուզության հայտարարությունը, թե իբր ԱՄՆ-ը «գունավոր հեղափոխություն» է պատրաստում Վրաստանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Միլլերի մեկնաբանությունը տարածել է ադրբեջանական Turan հրատարակության ԱՄՆ գլխավոր թղթակից Ալեքս Ռայֆօղլուն։
«Մեղադրանքները կտրականապես կեղծ են։ Մենք վրաց ժողովրդի հետ միասին աշխատելու հարուստ պատմություն ունենք՝ կառուցելու ավելի խաղաղ, բարգավաճ, ժողովրդավարական Վրաստան: 2008 թվականին Կրեմլը ներխուժեց Վրաստան և այսօր օկուպացված է պահում Վրաստանի ինքնիշխան տարածքի 20%-ը, միևնույն ժամանակ նա շարունակում է դաժան, ագրեսիվ պատերազմն Ուկրաինայում։ Մենք Վրաստանի կողքին ենք՝ ընդդեմ Ռուսաստանի ագրեսիայի»,- X սոցիալական ցանցում մեջբերում է լրագրող Մեթյու Միլլերը։
Օրեր առաջ ռուսական արտաքին հետախուզությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «գունավոր հեղափոխություն» է պատրաստում Վրաստանում։ Պետական քարոզչական լրատվամիջոցները, վկայակոչելով հետախուզության մամուլի կենտրոնին, գրում էին, որ «Սպիտակ տունը ծայրահեղ դժգոհ է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանում ստեղծված իրավիճակից»։
Ռուսական հետախուզության տվյալներով՝ վրացական արևմտամետ հասարակական կազմակերպությունները մեծ թվով կամավորներ են հավաքագրում՝ քվեարկության ընթացքին ուշադիր հետևելու համար:
«Նրանց հանձնարարված է բացահայտել և արձանագրել «անվիճելի փաստերը»։ «Թբիլիսյան մայդանում» նախատեսվում է հայտարարել ընտրակեղծիքների ապացույցները, ընտրությունների արդյունքները չճանաչելը և իշխանափոխության պահանջը»,- ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պնդմամբ՝ բողոքի ակցիան ուժով ճնշելու համար իրավապահ մարմինների նկատմամբ սադրանք տեղի կունենա։
Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի խոսքով՝ «ստացված տեղեկությունը» հրապարակվել է, որպեսզի Ռուսաստանը սեփական ներդրումն ունենա Վրաստանում «գունավոր հեղափոխությունների» փորձերը կանխելու գործում։
«Վրացական երազանքը» իշխանության գալուց ի վեր խոսում է Վրաստանում հնարավոր հեղափոխությունների, բռնի միջոցներով իշխանությունը տապալելու և «90-ականների քաղաքացիական կոնֆլիկտի նման իրադարձություններ հրահրելու» մասին և անընդհատ հանրությանը վախեցնում է անկարգություններով ու արյունահեղությամբ։ Ոչ մի գործ, որի վերաբերյալ Պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել, չի հետաքննվել մինչև վերջ։ Մեկ ամիս առաջ նույնպես Պետանվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Վրաստանում ծրագրվում է Բիձինա Իվանիշվիլիի սպանությունը։ Մինչ այդ, այս տեղեկությունը տարածել էին իշխանական քարոզչական ալիքները։ Օգոստոսին կայացած «Վրացական երազանքի» նախընտրական հանդիպումների ժամանակ Իվանիշվիլին, ի տարբերություն կուսակցության մյուս առաջնորդների, կանգնում է առանձին ամբիոնի մոտ և պաշտպանվում է զրահակայուն ապակիներով։