Սանդուն հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել Եվրամիությանն իր երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Նախագահի խոսքով՝ Մոլդովան կատարել է Եվրահանձնաժողովի բոլոր հանձնարարականները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այսպիսով, թեկնածուի կարգավիճակ ստանալուց երկու տարի անց՝ հունիսի 25-ին, տեղի կունենա Մոլդովա-ԵՄ առաջին միջկառավարական համաժողովը, որը հիմք կդնի անդամակցության բանակցություններին։ Երկրի արդիականացման ջանքերի հետևում կանգնած են հազարավոր մարդիկ, որոնք աշխատում են պետական ​​գերատեսչություններում, և նրանցից յուրաքանչյուրի աշխատանքը վճռորոշ ազդեցություն ունի մեր նպատակին հասնելու վրա, որը նախատեսում է երկիրը պատրաստել ԵՄ անդամակցությանը մինչև 2030 թվականը։

Եվրամիությանն անդամակցությունը զարգացման միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք ապահովել խաղաղություն, բարգավաճում և ավելի լավ կյանք մեր բոլոր քաղաքացիների համար։

Աշնանը կայանալիք հանրաքվեին Մոլդովայի Հանրապետության բնակչությունը կորոշի՝ արդյոք սա է երկրի զարգացման ուղղությունը և ժառանգությունը, որը մենք թողնում ենք ապագա սերունդներին»,- ասել է Մայա Սանդուն Ազգային եվրաինտեգրման հանձնաժողովի նիստից հետո։

Նիստում ընդունվել է բանակցությունների ընդհանուր դիրքորոշումը, որը կհաստատի կառավարությունը։ Բացի այդ, գլխավոր բանակցող է նշանակվել եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովը։

«Հաջողություն եմ մաղթում մեր պատվիրակությանը, որը հաջորդ շաբաթ բանակցություններ կսկսի Լյուքսեմբուրգում»,- ասել է Մայա Սանդուն։

Վերջերս Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան և Մոլդովան համապատասխանում են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի բոլոր չափորոշիչներին։

Մոլդովան և Վրաստանը ԵՄ անդամակցության իրենց պաշտոնական հայտը ներկայացրել են 2022 թվականի մարտին՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելուց հետո։ Առաջինը դիմեց Ուկրաինան։ Նույն թվականի հունիսին Եվրոպական խորհուրդը Ուկրաինային ու Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանի դեպքում ճանաչեց միայն նրա եվրոպական հեռանկարը։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը բոլոր երեք երկրներին առաջարկություններ է տվել, որոնք պետք է կատարվեն անդամակցության գործընթացի հաջորդ փուլ անցնելու համար։ 2023 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց և որոշեց բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):