Եվրոպական խորհուրդը որոշել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկին Twitter) գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Բացի այդ, Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։
Ինչպես գրում է Շառլ Միշելը, ԵՄ-ն բանակցություններ կսկսի Բոսնիա-Հերցեգովինայի հետ, երբ ձեռք բերվի անդամակցության չափանիշներին համապատասխանության անհրաժեշտ աստիճանը, և Հանձնաժողովին հրավիրել է համապատասխան զեկույց պատրաստել նման որոշման համար։
«Սա հույսի հստակ ուղերձ է նրանց ժողովուրդների և մեր աշխարհամասի համար», - նշում է Շառլ Միշելը:
Այսօրվա որոշմամբ Եվրոպական խորհուրդը կիսեց նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի կողմից ստացված հանձնարարականը։ Եվրահանձնաժողովի հանձնարարականն էր Վրաստանին կարգավիճակ շնորհել այն վերապահումով, որ կառավարությունը քայլեր կձեռնարկի 9 ուղղություններով։ Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը առաջարկել էր սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։
Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ԵՄ անդամակցության հայտ են ներկայացրել 2022 թվականի մարտին։ Անցյալ տարի Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և առաջ քաշեց 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Վրաստանի դիմումի վերաբերյալ հանձնաժողովի պատրաստած եզրակացության մեջ առաջնահերթություններից էին քաղաքական բևեռացման դադարեցումը, դատական բարեփոխումների իրականացումը, ապաօլիգարխացումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուժեղացումը, լրատվամիջոցների ազատության ապահովումը և այլն։
