Իրավական հարցերի կոմիտեն երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսված փոփոխությունները, որոնց համաձայն խստացվում են սառը զենք կրելու հետ կապված պատժամիջոցները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 6 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
Օրինագծի համաձայն՝ սառը զենք կրելը փողոցում, բակում, մարզադաշտում, զբոսայգում, պուրակում, ուսումնական հաստատությունում, դատարանում, օդանավակայանում, կինոթատրոնում, թատրոնում, համերգասրահում, սրճարանում, ռեստորանում, բոլոր տեսակի հասարակական տրանսպորտում, ավտոկայանում, երկաթուղային կայարանում և հասարակական հավաքների այլ վայրերում, կտուգանվի 200 լարիի փոխարեն 500 լարիով, ինչպես նաև կառգրավվի սառը զենքը։
Սառը զենք կրելու պատասխանատվությունը կխստացվի ոչ միայն ֆինանսական պատժամիջոցների ավելացման առումով։
Նախագծի համաձայն՝ հանցագործությունը կրկնելու դեպքում անձը կենթարկվի քրեական պատասխանատվության՝ վարչական պատասխանատվության փոխարեն։
Փոփոխությունների համաձայն՝ «սառը զենք կրելը» նշանակում է նաև այնպիսի հանգամանքների առկայություն, երբ մարդը սառը զենքը կրում է այնպես, որ այն հնարավոր լինի օգտագործել անմիջապես։ Օրենսգրքի գործող տարբերակի համաձայն՝ «սառը զենք կրելը» վերաբերում է միայն այնպիսի հանգամանքների առկայությանը, երբ մարդը ձեռքում պահում է սառը զենք, ամրացնում մարմնին կամ պահում հագուստի մեջ։
Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով, պրակտիկան ցույց է տվել, որ գործող նորմն ունի թերություններ, ավելի քիչ արդյունավետ է, ուստի անհրաժեշտ էր օրենսգրքում փոփոխություններ պատրաստել։
«Ըստ 2022 թվականի հունվար-սեպտեմբերի վիճակագրական տվյալների՝ արձանագրվել է սպանության և սպանության փորձի 147 դեպք, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու՝ 166 և ոչ ծանր վնասվածքի 130 դեպք։
Եթե այս բոլոր հանցագործությունները գումարենք, ապա 35 տոկոս դեպքերում որպես զենք օգտագործվել է դանակը, այդ թվում, ամենակարևորն այն է, որ սպանությունների 53 տոկոսը կատարվել է դանակով։
Ուստի, մենք տեսնում ենք, որ գործող կարգավորումը կանխարգելիչ ազդեցություն չունի այլ ծանր հանցագործություններից խուսափելու համար»,- ասել է Ալեքսանդր Դարախվելիձեն։