Ինքնակառավարման ընտրություններից գրեթե մեկ տարի անց «Վրացական երազանքի» անդամ Սաբա Օդիշարիան ընտրվել է Սենակիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ։ Քվեարկությանը մասնակցել են միայն իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Ընդդիմադիր «Ազգային շարժում» և «Գախարին հանուն Վրաստանի» կուսակցությունների անդամները ի նշան բողոքի լքել են նիստը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Երեկ ընտրվել են նաև Սենակիի քաղաքային խորհրդի նախագահի երեք տեղակալներն ու տարբեր հանձնաժողովների նախագահները։ Բոլոր քաղաքական պաշտոնները զբաղեցնում էին «Վրացական երազանքի» անդամները։
«Մենք կարծում ենք, որ այս սակրեբուլոն լեգիտիմ չէ, քանի որ վեց ամիս չէր կարողանում նիստ գումարել։ Օրենքով սահմանված կարգով պետք է անցկացվեին արտահերթ ընտրություններ, ոչ թե միջանկյալ: Քանի որ դա տեղի չունեցավ, և դատարանը լեգիտիմություն տվեց, մենք մտադիր ենք հանգիստ չթողնել «Վրացական երազանքին» և մինչև վերջ պաշտպանել Սենակիի բնակչության մի ստվար հատվածի շահերը։
Ինչ վերաբերում է ճգնաժամին, ապա սակրեբուլոյում ճգնաժամը ստեղծել է հենց «Վրացական երազանքը», նրա անդամների՝ նիստերին չներկայանալու պատճառով։ Նրանց համար ճգնաժամն այն էր, որ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ընդդիմությունը մեծամասնություն ստացավ, և նրանք այլևս չէին կարող պաշտոններ զբաղեցնել։ «Վրացական երազանքն» ամեն ինչ արեց սա փոխելու համար: Մեր թիմակիցը, ով 12 տարի եղել է «Ազգային շարժման» անդամ, կաշառվել է, որից հետո նա լքել է սակրեբուլոն։ Սա բռնի կուսակցություն է, քանի որ բռնությամբ է մեծամասնություն ստացել»,- «Վրաստանի լուրերի» հետ զրույցում ասել է «Ազգային շարժումից» սակրեբուլոյի անդամ Լաշա Կուչավան։
Չորս շաբաթ առաջ տեղի ունեցած միջանկյալ ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքը» սակրեբուլոյում մեծամասնություն ստացավ և անդամների թիվը հասցրեց 17-ի։ Օդիշարիային սակրեբուլոյում աջակցել են «Վրացական երազանքի» բոլոր անդամները։
Սենակիի մունիցիպալիտետի սակրեբուլոն այն սակավաթիվ ինքնակառավարման մարմիններից էր, որտեղ 2021 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքը» մեծամասնություն չստացավ։ 33 մանդատներից 13-ը ստացել է «Միացյալ ազգային շարժումը», 4-ը՝ «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը, 16-ը՝ «Վրացական երազանքը»։ Դեկտեմբերի 3-ին սակրեբուլոյի առաջին իսկ նիստում նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունից համամասնական ցուցակով ընտրված անդամ Իլիա Ախալաիան լքել է քաղաքային խորհուրդը, ինչի արդյունքում ընդդիմադիրների թիվը նվազել է մինչև 16: «Վրացական երազանքը» հայտարարել է սակրեբուլոյի նիստերը բոյկոտելու մասին, և, համապատասխանաբար, Իլյա Ախալաիային փոխարինող պատգամավոր Նիկոլոզ Շամատավայի լիազորությունները չճանաչվեցին, քանի որ նիստն անցկացնելու համար անհրաժեշտ է գրանցել 17 պատգամավոր։
Դեկտեմբերի 3-ից հետո ժողովն անցկացնելու բազմաթիվ փորձեր են եղել, սակայն քվորում չլինելու պատճառով դրանք չեն կայացան։ Փետրվարի 9-ին տեղի է ունեցել Սենակիի սակրեբուլոյի «Գախարիան՝ հանուն Վրաստանի» և «Միացյալ ազգային շարժման» պատգամավորների հանդիպումը։ Նրանք ճանաչել են Նիկոլոզ Շամատավայի լիազորությունը և ընտրել ձայների հաշվարկի և մանդատների ժամանակավոր հանձնաժողովներ։ Փետրվարի 23-ին նույն կազմն ընտրել է սակրեբուլոյի նախագահ՝ Գախարիայի կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Կաչարավային։ Ավագանու անդամները նիստը սկսելու համար քվորում չեն ունեցել (գրանցման համար պահանջվում էր 17 պատգամավոր), սակայն, իրենց պարզաբանմամբ, շարունակել են 2021 թվականի դեկտեմբերի 3-ի նիստը և ունեին որոշում կայացնելու իրավասություն։
«Վրացական երազանքը» Սենակիի սակրեբոլոյի անդամների կայացրած որոշումները բողոքարկել է շրջանային դատարանում։ Դատավորը կասեցրել է այս որոշումների գործողությունը մինչև գործի ըստ էության քննության ավարտը։
2022 թվականի մայիսին խորհրդարանը փոփոխություններ կատարեց տեղական ինքնակառավարման օրենսգրքում, որի անցումային կանոնակարգով Բաթումիի և Սենակիի սակրեբոլոների նիստի բացման հետ կապված քվորումի խնդիրը լուծվեց նրանով, որ սակրեբուլոյի անդամները համարվում են ընտրական հանձնաժողովի իրավական ակտով ճանաչված անձինք։ Սենակիի քաղաքային խորհուրդը կրկին չկարողացավ նիստ գումարել, քանի որ օրենսդրական փոփոխություններից մի քանի օր անց իր մանդատից հրաժարվեց ավագանու անդամներից մեկը՝ «Ազգային շարժումից» Վախթանգ Ծուրծումիան, ինչից հետո Սենակի քաղաքի ընդդիմադիր անդամները իրավասու չին նիստ անցկացնել: Խորհրդարանի անդամ Անի Ցիտլիձեի տեղեկություններով՝ Վախթանգ Ծուրծումիայի մոտ օրենքով գող է ուղարկվել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 12-ի հրամանագրով է նշանակել Սենակիի սակրեբուլոյի միջանկյալ ընտրությունները։ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան այս որոշումը բողոքարկել է դատարանում։ ՎԵԻԱ-ն կարծում է, որ Սենակիի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեին 2022 թվականի հունիսի 17-ից, քանի որ այն 6 ամիս չկարողացավ նիստ գումարել, և կառավարությունը պարտավոր էր այս մունիցիպալիտետում ուղղակի պետական կառավարում մտցնել, որից հետո պետք է նշանակվեն արտահերթ ընտրություններ։ Թբիլիսիի քաղաքային դատարանը չի բավարարել ՎԵԻԱ-ի հայցը։
2022 թվականի հոկտեմբերի 2-ի սակրեբուլոյի միջանկյալ ընտրությունների արդյունքում Թեկլաթիի և Չալադիդիի մեծամասնական պատգամավոր է դարձել «Վրացական երազանքի» անդամ Զազա Կուրաշվիլին։ Ընդդիմությունը չի մասնակցել միջանկյալ ընտրություններին: