Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց տեղի կունենա շուքրութցիների համերաշխության հանրահավաք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
Շուքրութիի բնակիչներն արդեն յոթերորդ ամիսն է շարունակական բողոքի ռեժիմում են և «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունից պահանջում են իրենց հասցված վնասի արդարացի փոխհատուցում։ 24 օր առաջ որոշ մարդիկ դիմեցին բողոքի ծայրահեղ ձևի և հացադուլ հայտարարեցին, հինգ հոգի կարել են բերանները։ Սեպտեմբերի 11-ին շուքրութցիները Ճիաթուրայից տեղափոխվել են Թբիլիսի՝ խորհրդարանի մոտ՝ իշխանությունների ուշադրությանն արժանանալու հույսով։ Գիշերն անցկացնում են բաց երկնքի տակ՝ ոստիկանները նրանց թույլ են տալիս վրան տեղադրել անգամ անձրևի ժամանակ։
Համերաշխության ակցիան նախաձեռնել է «Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը կարծում է, որ Շուքրութի գյուղում ստեղծված իրավիճակի անմիջական պատասխանատուն պետական մարմիններն են։
«Բացի այն, որ հանքարդյունաբերական գործունեությունը ենթակա է հանրային կարգավորման, և «Ջորջիան Մանգանեզի» դեպքում խոսքը ոչ թե սովորական մասնավոր ընկերության, այլ պետության կողմից տրված հանքարդյունաբերության լիցենզիայով հագեցած կորպորացիայի մասին է, հավելյալ արժե նշել, որ ընկերությունը 2017 թվականից գտնվում է պետական կառավարման ներքո։ Ավելին, տեղացիներն ասում են, որ իրենց և ընկերության միջև կնքված պայմանագիրը, որի պայմանները մինչ օրս չեն կատարվել, ստորագրում է պետության կողմից նշանակված հատուկ կառավարիչը»,- հայտնել են կազմակերպությունից։
«Սոցիալական արդարության կենտրոնը» նշում է, որ իրավիճակը պահանջում է անհապաղ արձագանք կառավարությունից, հակառակ դեպքում կարող են լինել ավելի ծանր հետևանքներ և ավելի քան 20 օր հացադուլ անող մարդկանց առողջական վիճակը կարող է ծայրահեղ վատթարանալ։ Կազմակերպության կարծիքով, կառավարությունը պետք է հնարավորինս արագ ընդառաջի շուքրութցիների պահանջներին և նախաձեռնի մի գործընթաց, որը տեղի բնակիչների համար արդար փոխհատուցման երաշխիքներ կստեղծի։
«Ջորջիան Մանգանեզի» սեփականատերը (100% սեփականատեր) «Ջորջիան Ամերիքեն Էլոյզ» ընկերությունն է, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է ուկրաինացի միլիարդատեր Իգոր Կալոմոյսկուն, իսկ մոտ 4 տոկոսը պատկանում է վրացական բաժնետերերի խմբին` Գիորգի Կապանաձեին (նույն ինքը՝ «Ռիժա»), ով իշխող կուսակցության հետ կապեր ունի։ 2017 թվականից պետությունը պաշտոնապես հատուկ կառավարիչ է նշանակել «Ջորջիան Մանգանեզում» այն պատճառով, որ ընկերության գործունեությունը Ճիաթուրայում ստեղծել է էկոլոգիական աղետին համարժեք իրավիճակ և պետք է խուսափել անուղղելի վնասից։ Իրավիճակը, իրականում, վատթարացել է, տագնապալի ավելացել է բաց հանքերի շահագործումը, իսկ Ճիաթուրան դարձել է աղետի գոտի։
