Սիղնաղիի դատարանը դադարեցրել է ՄԱՇ-ի անդամների նկատմամբ վարույթը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Սիղնաղիի շրջանային դատարանի դատավոր Լիկա Բոկերիան դադարեցրել է «Ազգային շարժման» քաղխորհրդի անդամ Լաշա Փարուլավայի և կուսակցության մեկ այլ ակտիվիստ Գիորգի Լոմիձեի նկատմամբ վարչական իրավախախտման վարույթը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Լաշա Փարուլավան և Գիորգի Լոմիձեն ձերբակալվել են մայիսի 21-ին Սագարեջոյի ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ։ Ոստիկանությունը ընդդիմադիր կուսակցության անդամներին մեղադրել է մանր խուլիգանության և իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու մեջ։

Ըստ «Ազգային շարժման» հայտարարության՝ Փարուլավան և Լոմիձեն Սագարեջոյի ոստիկանների մոտ միացրել են Վրաստանի, Ուկրաինայի, Եվրամիության օրհներգերը և «Միշա Մագարիա» երգը, ինչից ոստիկանապետը զայրացել է և պահանջել է անջատել երգը, իսկ նրանց հրաժարվելուց հետո փորձել է բռնի ուժով անջատել, ինչի ժամանակ ձերբակալվել են «Ազգային շարժման» անդամները։

«Ինչ վերաբերում է ոստիկանի պարտականությունները խոչընդոտելուն, ապա ներկայացված կադրերում ինչ-որ պահի երևում էր, որ երբ ոստիկանները հանրությանը ասում են, որ անցնեն, որ մոտիկ չլինեն ոստիկանության մոտ, երևի այնտեղ մի աղջկա ձեռքից են բռնում, պարոն Գիորգի Լոմիձեն ասում է նաև, որ տեսանյութում լսվում է, որ այդ աղջիկներին իրենց մոտ են եկել և նրանք միջամտում էին իրավապահների աշխատանքին։ Պարոն Գիորգին ասում էր, որ աղջիկներին բաց թողնեն»,- Սիղնաղիի շրջանային դատարանում տեղի ունեցած նիստում ասել է պարեկային ոստիկանության աշխատակիցը։

Փաստաբանը ոստիկաններին խնդրել է ներկայացված տեսանյութում նշել կոնկրետ տեղ, որտեղ տեսանելի է կանխորոշման գործողությունը։ Ոստիկանության ներկայացրած տեսագրությունը նման ապացույց չի պարունակում։

Չնայած դրան, ոստիկանության աշխատակիցները, այնուամենայնիվ, միջնորդել են Լաշա Փարուլավային և Գիորգի Լոմիձեին ճանաչել իրավախախտներ, ինչը դատավոր Լիկա Բոկերիան չբավարարեց և դադարեցրեց գործի վարույթը։

Փարուլավան և Լոմիձեն Սագարեջոյի ոստիկանության բաժանմունքից պահանջել են ազատ արձակել դրանից մեկ օր առաջ Կվարելիում ձերբակալված ակտիվիստներին։ Կվարելիում ձերբակալված ակտիվիստներից մի քանիսին ոստիկանությունը պահել է Սագարեջոյի մեկուսարանում։ Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին Կախեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են մոտ քսան մարդու՝ Կվարելիի «Կվարելի լիճ» հյուրանոցի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ, որտեղ քաղաքական գործիչներն ու ակտիվիստները բողոքում էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ընտանիքի անդամների կողմից հարսանիք անելու դեմ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։