Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 149-րդ կիլոմետրում, ճանապարհի մերձակայքում սողանքների առաջացման վտանգի պատճառով, Ռիկոթի հատվածում (Ախալսոփելիի ճանապարհային հանգույց-Զեստափոնի) արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը: Ռիկոթիի փոխարեն թեթև մեքենաների երթևեկությունն իրականացվում է Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա ճանապարհով, որտեղ մի քանի կիլոմետր խցանումներ են գոյացել։ Շրջանցիկ ճանապարգով արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Ճանապարհային դեպարտամենտի նախագահ Գիորգի Ծերեթելիի խոսքով, մասնագետները վերահսկում են սողանքային տարածքը, և ճանապարհի բացումը կորոշվի նրանց առաջարկությունների համաձայն։
Սահմանափակումներ են գործում նաև Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում, որտեղ ձյան պատճառով արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Արդեն մի քանի ժամ է, ինչ վերականգնվել է թեթև մեքենաների երթևեկությունը։
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի Փարվանայի լեռնանցքում, Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ ավտոճանապարհի Կալա-Ուշգուլի հատվածում (միայն թեթև մեքենաների համար), Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի մայրուղու Նաքերալայի լեռնանցքում:
Վրաստանում մինչև ապրիլի 2-ը սպասվում է եղանակի կտրուկ վատացում։ Օդի ջերմաստիճանը էապես կնվազի: Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերային ժամերին հարթավայրում հնարավոր է ցրտահարություն։ Մարտի 30-ից ապրիլի 1-ը առանձին վայրերում սպասվում են առատ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Առանձին շրջաններում հնարավոր է կայծակ և կարկուտ։
