Ռաճայում հայտնաբերվել է Շովի հանգստավայրում բնական աղետի հետևանքով զոհված 22-րդ մարդու դին, իսկ 11-ի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ինչպես հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին, դիակը հայտնաբերվել է Ռիոնի գետի հունում՝ աղետի էպիկենտրոնից 20 կիլոմետր հեռավորության վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
«Այս պահին ընթանում է դիակի տեղափոխման միջոցառումը։ Բացի այդ, հայտնաբերվել է մարդու ստորին վերջույթ և այս առումով ակտիվ որոնողական աշխատանքներ են տարվում։ Մարմինը ջրի հետ չի եկել, սա մոնիտորինգի արդյունք է՝ աղետի էպիկենտրոնից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Ստորին վերջույթը տեսել են աղետի էպիկենտրոնից 24 կիլոմետր հեռավորության վրա։
Գետի մակարդակն արդեն քիչ թե շատ իջել է, հետևաբար գետի հունում հայտնվել են փոքր կղզիներ, որտեղ հավաքվել է մեծ քանակությամբ իներտ նյութ, գերաններ են հավաքվել, և այս ամենը ստուգելու արդյունքում ստացել ենք այս արդյունքը»,- լրագրողներին ասել է Մղեբրիշվիլին։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետի խոսքով, այսօր գետի մշտադիտարկում է իրականացվում 30 կմ հատվածում, սակայն օրվա վերջում կամ վաղը առավոտյան պարագիծը կավելանա մինչև 54 կիլոմետր. «Սա կներառի արդեն Ամբրոլաուրիի տարածքը: Մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ դիտարկել գետի հունը»։
Ռաճայում՝ Շովի հանգստավայրի տարածքում օգոստոսի 3-ին տեղի ունեցած սառցադաշտային սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է հանգստավայրը։ Մինչև օգոստոսի 10-ը հայտնաբերվել է 21 դի, որոնցից 19-ի ինքնությունը պարզվել է։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ անհետ կորած է համարվում 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Աղետի վայրում փրկարարական աշխատանքները սկսվել են սելավից միայն երեք ժամ անց, ցեխի մեջ խրված մարդիկ շտապ օգնություն են խնդրել։ Աղետի գոտուց ուղղաթիռներով տարհանվել է 210 մարդ։
