Ռուսաստանի հետ «Սոխումի միջազգային օդանավակայանի» վերականգնման մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը հայտարարել է, որ օդանավակայանը կպահպանի իր երկակի նշանակության կարգավիճակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
«Աբխազիայում կա ընդամենը մեկ օդանավակայան, հետևաբար ներդրումային նախագծի իրականացման շրջանակներում պահպանվում է այն ամենը, ինչ վերաբերում է պաշտպանական խնդիրներին։ Այս ուղղությամբ կհատկացվի օդանավակայանի տարածքի մի մասը։ Տեղակայումը չի փոխվում, ամեն ինչ մնում է նույն պայմաններում»,- ասել է այսպես կոչված նախարարը։
Նրա խոսքով, օդանավակայանի ենթակառուցվածքները վարձակալությամբ կտրվեն ներդրողին և «կմնան պետական սեփականություն»։
«Ներդրողին են պատկանում օդանավակայանի շահագործման հետ կապված օբյեկտները՝ տերմինալներ, վառելիքի լիցքավորման համալիրներ և այլն։ Խոսքը նոր օբյեկտների կառուցման և ներդրված ներդրումների սեփականության երաշխիքների մասին է»,- ասել է Օզգանը։
Ռուսաստանի և Աբխազիայի միջև ավիափոխադրումները նախատեսվում է սկսել 2025 թվականից։ Այսպես կոչված նախարարի խոսքով՝ սա կլինի ոչ միայն կարևոր քաղաքական և պատմական, այլև տնտեսական իրադարձություն. «Օբյեկտի բացումը կընդլայնի տրանսպորտային ենթակառուցվածքի հնարավորությունները, կապահովի տրանսպորտային հասանելիությունը զբոսաշրջիկների համար, կնվազեցնի «Փսոու» սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը, կնպաստի զբոսաշրջային և տրանսպորտային համալիրի զարգացմանը, ինչպես նաև կավելացնի աշխատատեղերի թիվը»:
Ինչպես հայտարարել է Քրիստինա Օզգանը, առաջիկա մեկուկես ամսում կնախապատրաստվի ներդրողի հետ պետական-մասնավոր համագործակցության պայմանագիրը։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ օդանավակայանի վերականգնման աշխատանքները կիրականացվեն երկու փուլով՝ մասնավոր ներդրողի ներդրմամբ և առանց դաշնային բյուջեից միջոցներ հատկացնելու։ Առաջին փուլում նախատեսվում է վերակառուցել 3,6 կմ երկարությամբ թռիչքուղու 2,4 կիլոմետրը, ինչը, ըստ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի, թույլ կտա օդանավակայանին ընդունել որոշակի տեսակի ուղևորատար (SSJ-100, MC-21) և բեռնատար (IL-76) ինքնաթիռներ։ Նախնական հաշվարկներով՝ վերակառուցման առաջին փուլի արժեքը կկազմի 6,5 մլրդ ռուբլի։
Սոխումիի օդանավակայանը բացվել է 1960-ականներին և գտնվում է Սոխումիից 18 կիլոմետր հեռավորության վրա՝ Բաբուշարա գյուղում։ Այն փակվել է 1993 թվականին Աբխազիայում ընթացող հակամարտության պատճառով։ Օդանավակայանը հավաստագրված չէ Վրաստանի ավիացիոն մարմնի կողմից և նրան չի հատկացվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) քառանիշ տեղանքի կոդը: Ուստի այնտեղ միջազգային թռիչքներ չեն կարող իրականացվել։ ICAO-ն Աբխազիան ճանաչում է որպես Վրաստանի բաղկացուցիչ մաս, և ծածկագիրը կտրվի միայն լիազորված ավիացիոն մարմնի միջնորդության հիման վրա։
