Օկուպացված Աբխազիայում՝ Սոխումի քաղաքում, բողոքի ցույց է անցկացվել, որի հիմնական պահանջը եղել է այսպես կոչված կառավարության և նրա ղեկավարի՝ վարչապետ Ալեքսանդր Անքվաբի հրաժարականը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Մայիսի 30-ին Աբխազիայի դրամատիկական թատրոնի հարակից հրապարակում հավաքված համախոհների առաջ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ կառավարության քաղաքականությունը չի համապատասխանում ժողովրդի և պետության շահերին։
«Ընտրությունների ժամանակ գործող իշխանությունը վստահեցնում էր Աբխազիայի ժողովրդին, որ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո բարեփոխումներ կիրականացնի, կկրճատի բյուրոկրատական ապարատը և բաց կլինի։ Ի՞նչ ենք մենք այսօր տեսնում: Բարեփոխումների բացակայություն, ճակատագրական որոշումներ կայացնելիս կառավարության արգելափակումը, ինչպես եղավ «Պիցունդա» ամառանոցի դեպքում [Բիճվինթա- խմբ.]։ Կառավարությունը զբաղված է սեփական կոմերցիոն նախագծերով և միևնույն ժամանակ ցույց է տալիս պետության ինքնիշխանությունը ուրիշների հետ կիսելու իր պատրաստակամությունը։ Մենք իրավունք ունենք ասելու, որ չենք վստահում այս իշխանությանը, չենք վստահում նախագահին, նախարարներին և ողջ կառավարությանը»,- ասել է Խինա Դումավան, ով ներկայացնում է «Արուա» վետերանների հասարակական կազմակերպությունը։
«Ափսնի» քաղաքական կուսակցության ղեկավար Վիտալի Գաբելիան նշել է, որ Աբխազիայում կոռուպցիան ու անգործունակությունն այնքան են աճել, որ «պետության գոյությունը կասկածի տակ է դրվում»։
«Իշխանության հետ երկխոսության փորձը զրոյական արդյունք տվեց։ Անհրաժեշտ բարեփոխումներն համարվեցին ավելորդ։ Հիմա նրանք ցանկանում են ամրապնդել նախագահի առանց այն էլ մեծ իշխանությունը՝ ցրելով խորհրդարանը՝ ոչնչացնելով իշխանության ճյուղերը հավասարակշռող միակ մեխանիզմը»,- ասել է Գաբելիան։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ բողոքի ակցիայի մասնակիցները բանաձև են ընդունել, որով դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիային կոչ են անում ոչ միայն հեռացնել կառավարությունը, այլև ստեղծել բարեփոխումների խորհուրդ, չեղարկել «Վրաստանի հետ առևտուրն օրինականացնելու» հրամանը, հրաժարվել բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, իսկ Բիճվինթայի ամառանոցը Ռուսաստանին հանձնելու պայմանագիրը ետ կանչել։
Բողոքի ակցիային զուգահեռ Ասլան Բժանիայի կողմնակիցները հավաքվել են դե ֆակտո նախագահի վարչակազմի մոտ։ Նրանց հետ զրույցում Բժանիան ակցիայի պահանջների վերաբերյալ ասել է, որ դրանց վրա պետք է աշխատել և հավասարակշռված մոտեցում ցուցաբերել։ «Կան օրինագծեր, որոնք մենք արդեն սկսել ենք քննարկել, կան նաև, որոնք դեռ կքննարկվեն»,- ասել է Բժանիան։
Նրա խոսքով՝ քաղաքական հարցերը պետք է լուծվեն կաբինետներում, ոչ թե հրապարակներում ու փողոցներում։
Այսպես կոչված ընդդիմությունը պատրաստվում է շարունակել ակցիաները այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել։
«Այսօրվանից մենք հայտարարում ենք մի շարք բողոքի ցույցերի անցկացման մասին և պայքարելու ենք, որ այս ապազգային իշխանությունը հեռանա»,- ասել է «Աբխազիայի ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Ադգուր Արձինբան։ «Այսօր, որպեսզի երկիրը հանգիստ լինի, մենք չպահանջեցինք նախագահի հրաժարականը։ Հուսով ենք, որ նա դասեր կքաղի, կգիտակցի իր քաղաքականության վնասակարությունը ժողովրդի համար և հանուն ողջ հասարակության, ի նշան փոխզիջման՝ կցրի նախարարների կաբինետը և երկխոսություն կսկսի բոլոր քաղաքացիների հետ՝ չբաժանելով նրանց ընկերների և թշնամիների»: