Սոխումիում բողոքի պաստառներ փակցնելու համար երիտասարդ ակտիվիստներ են ձերբակալվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Մեր երկիրը կազինոյում չենք պարտվել, բավական է անգին հողերը ուրիշին տանք»,- այս բովանդակությամբ պաստառներ փակցնելու համար օկուպացված Աբխազիայի դե ֆակտո ՆԳ նախարարության աշխատակիցները ձերբակալել են «Մեր Բիճվինթան» [«Խարա Պիցունդա»] նախաձեռնող խմբի ակտիվիստներին՝ վեց աղջկա և երկու տղայի:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այսպես կոչված նախարարության տեղեկություններով՝ նրանք տարբեր վայրերում բողոքի պաստառներ են կախել։ «Պրոֆիլակտիկ զրույցից» հետո աղջիկներին ուղարկել են տուն, իսկ երիտասարդ տղաների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ մանր խուլիգանության մեղադրանքով։ Այս պահին բոլոր ութ ակտիվիստներն ազատության մեջ են։

Ինչպես պնդում են «Խարա Պիցունդա»-ի անդամները, իրավապահները ապօրինաբար խլել են պաստառները, որոնց վրա սահմանադրությունից հատվածներ են գրված եղել, ինչպես նաև մեջբերումներ գրող Ֆազիլ Իսկանդերից, Աբխազիայի առաջին դե ֆակտո նախագահ Վլադիսլավ Արձինբայից և գործող դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայից:

«Մենք երիտասարդներ ենք, ովքեր ձգտում են ապրել անկախ ու միացյալ Աբխազիայում, պահպանել մեր լեզուն, բնությունը, հողն ու պատմությունը։ Սակայն այսօր մենք զգում ենք, որ մեզնից խլում են մեր պատմությունն ու ապագան։ Մենք դեմ ենք սրան»,- ասված է ակտիվիստների տարածած հայտարարության մեջ։ «Մենք դեմ ենք հակաաբխազական օրենքին բնակարանների, պատմական մասում ապօրինի շինությունների և էներգահամակարգի միտումնավոր ոչնչացման մասին։ Այսօր մայրաքաղաքում մենք պաստառներ ենք փակցրել՝ հիշեցումներ իշխանությանը, որը չի ցանկանում լսել իր ժողովրդի ձայնը, և քաղաքացիներին, ովքեր կարծում են, որ իրենց կարծիքը ոչինչ չի նշանակում»։

Անցյալ տարի «Խարա Պիցունդան» բողոքի ցույցեր է անցկացրել և դեմ է արտահայտվել Բիճվինթայի պետական ​​ամառանոցը Ռուսաստանին հանձնելու պայմանագրի վավերացմանը։

Ակտիվիստների կողմից փակցված պաստառներից մեկը

Այսպես կոչված պայմանագիրը, որը ստորագրվել է դե ֆակտո Աբխազիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2022 թվականի հունվարի 19-ին, նախատեսում է Բիճվինթայի ամառանոցային համալիրը անհատույց հանձնել Ռուսաստանին, իսկ շրջակայքը՝ ցամաքային ու ծովային տարածքը վարձակալության կտրվի։ Միայն ամառանոցի տարածքը գերազանցում է 180 հեկտարը։ Այսպես կոչված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ դե ֆակտո խորհրդարանը վավերացնի այն։

Բիճվինթայի ամառանոցը Ռուսաստանին հանձնելուն դեմ են նաև աբխազական ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր կարծում են, որ «աբխազական օրենսդրության» խախտմամբ համաձայնագրի կնքման պատճառով կառավարությունը պետք է հրաժարական տա։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):