Սոխումիում ընթացող բողոքի ցույցի մասնակիցները ներխուժել են, այսպես կոչված խորհրդարանի շենքի բակ։ Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ նրանք բեռնատարի միջոցով կոտրել են երկաթե ցանկապատը։ Մինչ այդ՝ խորհրդարանի տարածքից ցուցարարների ուղղությամբ նետվել են այսպես կոչված ծխային ռումբեր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Աբխազական ընդդիմությունն ու նրանց կողմնակիցները դեմ են «Ռուսաստան-Աբխազիա ներդրումային համաձայնագրին»։ Փաստաթղթի վավերացման հարցը դե ֆակտո խորհրդարանը պետք է քննարկեր այսօր։ Աբխազիայի և Ռուսաստանի դրոշներով շենքի մոտ եկած քաղաքացիների դեմ մոբիլիզացվել է զինտեխնիկա և հարյուրավոր «իրավապահներ», սակայն նիստը տապալվել է։

Ըստ լրատվամիջոցների, նիստի մասնակցել է 21 այսպես կոչված պատգամավոր, նրանցից 13-ը կողմ են եղել նիստը չեղարկելուն և համաձայնագրի հարցի քննարկումը հետաձգելուն, չորսը դեմ են եղել, երեքը ձեռնպահ են մնացել։ Խորհրդարանի դե ֆակտո նախագահ Լաշա Աշուբան նշել է, որ պատգամավորները պատրաստ չեն աշխատել լարված միջավայրում։
Մինչ բողոքի ցույցը, այսպես կոչված ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան ինքնահռչակ հանրապետության իշխանություններին կոչ է արել դադարեցնել բոլոր հրատապ հարցերի քննարկումը մինչև առաջիկա, այսպես կոչված նախագահական ընտրությունները։
«Եթե իշխանությունը չհամաձայնի դրան, ապա առաջիկա օրերին հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ կկրեն Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և նրա շրջապատը»,- ասվում էր Արձինբանի հայտարարության մեջ։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Աբխազիայի դե ֆակտո փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը պայմանագիրը ստորագրել են հոկտեմբերի 30-ին Մոսկվայում։ Վավերացման դեպքում ռուսական ընկերությունները կկարողանան սեփականության իրավունք ստանալ Աբխազիայում գտնվող հողատարածքների նկատմամբ։ Համաձայնագիրը նախատեսում է օտարերկրյա ներդրողների աջակցության տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ բազմամյա հարկային արտոնություններ։ Դե ֆակտո իշխանությունը պնդում է, որ ներդրումները տնտեսական կայունություն կբերեն Աբխազիային, մինչդեռ համաձայնագրի ընդդիմախոսները կարծում են, որ համաձայնագիրը ապազգային է և օգուտ կբերի միայն օլիգարխներին։
