Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո իշխանությունները հերքել են տարածված տեղեկությունը, թե 1947 թվականին կառուցված «Ստալինի ամառանոցը», որը գտնվում է Գուդաութայի շրջանում՝ Ռիծա լճի մոտ, աճուրդով վաճառվել է։ Պետական ամառանոցների այսպես կոչված վարչության ղեկավար Բեսլան Կվիցինիայի խոսքով՝ ամառանոցը «ազգային գանձ է» է և չի կարող վաճառվել մասնավոր անձի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Կվիցինիայի խոսքով՝ ընդդիմադիր լրատվամիջոցները հեռարձակում են ինչ-որ անձի տեսագրություն, որտեղ նա պնդում է, որ աճուրդով գնել է «Ստալինի ամառանոցը»։
«Նրա խոսքով, նշված օբյեկտը, որը նա գնել է 850 հազար ռուբլիով, առաջիկայում պետք է հսկայական շահույթ բերի։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ռիծայի զբոսայգու տարածքում գտնվող «Ստալինի ամառանոցը» ազգային հարստություն է և չի կարող վաճառվել մասնավոր անձի։
Նշված ամառանոցի շուրջ լուրերի տարածումը նորություն չէ։ Դեռևս 2005 թվականին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ռուս գործարար և միլիարդատեր Պլեգ Դերիպասկան ցանկանում է գնել ամառանոցը, իսկ Աբխազիայի կառավարությունը որպես գործարքի գումար նշել է 10 միլիոն դոլարը։ Սա հերքելուց հետո նրանք սկսեցին խոսել, որ օբյեկտը գնել է Մոսկվայի այն ժամանակվա քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Զարմանալի չէ, որ այս օբյեկտը, որը գտնվում է Աբխազիայի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ռիծա լճի ափին, այդքան մեծ ուշադրություն է գրավում և պարբերաբար կեղծ ու չհիմնավորված տեղեկություններ են տարածվում»,- ասել է Կվիցինիան։
Վերջերս օկուպացված Աբխազիայի այսպես կոչված իշխանությունը՝ չնայած ընդդիմության և հասարակության բողոքներին, Ռուսաստանին է հանձնել Բիճվինթայի պետական ամառանոցը։ Դե ֆակտո խորհրդարանը 2022 թվականի հունվարի 19-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը վավերացրել է 2023 թվականի դեկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 6-ին։ Փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Ռուսաստանին պետք է անվճար փոխանցվի ամառանոցը (184 հա տարածք)՝ հողատարածքներ, շինություններ և ծովի ջրային տարածքի մի մասը։ Համաձայնագիրը կնքված է 49 տարի ժամկետով, թեև այն ավտոմատ կերպով կարող է երկարաձգվել ևս 15 տարով։ Փոխանցված գույքի դիմաց ռուսական կողմը բյուջե է վճարելու տարեկան 1 ռուբլի։ Ռուս սենատոր, Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Աբխազիայում Բիճվինթայի ամառանոցի հետ կապված բողոքի ակցիան կազմակերպվել է «դրսից»։