Սոխումիում հրաձգություն է տեղի ունեցել օկուպացված Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի շենքի մոտ, ինչի հետևանքով վիրավորվել են այսպես կոչված պատգամավորներ Կան Կվարճիան և Վախթանգի Գոլանձիան։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակոցների մեջ կասկածվում է ևս մեկ, այսպես կոչված պատգամավոր Ադգուր Խարազիան, ով թաքնվել է դեպքի վայրից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
Ավելի ուշ Վախթանգի Գոլանձիան մահացել է կյանքի հետ անհամատեղելի վերքերի պատճառով։
«Հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել երկու պացիենտ։ Գոլանձիային ընդունել են կլինիկական մահվան վիճակում, անմիջապես տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք, սկսել ենք շտապ վերակենդանացման միջոցառումներ, բայց, ցավոք՝ անարդյունք։ Պացիենտը մահացել է։ Բերվել է նաև պացիենտ Կվարճիան՝ ձախ ուսի հրազենային վնասվածքով և գլխի վնասվածքով։ Նա վիրահատարանում է, վիրաբույժների խումբ է աշխատում»,- ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
Աբխազական Telegram-ալիքներից մեկի փոխանցմամբ՝ այսօր դե ֆակտո խորհրդարանում քննարկվել է հանքարդյունաբերությունն արգելելու մասին օրենքի նախագիծը։ Նիստի ժամանակ Ադգուր Խարազիայի և Կան Կվարճիայի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Խարազիան հանել է ատրճանակը և սկսել կրակել։ Ըստ տեղեկությունների՝ զոհված Վախթանգ Գոլանձիան փորձել է բաժանել կողմերին։
