Սոզար Սուբարին պահանջում է 20 տոկոսով բարձրացնել ոստիկանների աշխատավարձը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ոչ լեգիտիմ խորհրդարանում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ «Վրացական երազանքի» անդամ Սոզար Սուբարին խոսել է ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին։ Սուբարիի խոսքով՝ նրանց աշխատավարձը համարժեք չէ երկրի առջև ծառացած մարտահրավերների համեմատ, ուստի հաջորդ տարի 10%-ի փոխարեն պետք է բարձրացվի 20%-ով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Իրոք հանցագործություն էր այն, ինչ մենք արել ենք տարիներ շարունակ, երբ պետական ​​ծառայություններում աշխատավարձը պարզապես չենք բարձրացրել, և շատ լավ է, որ հիմա իրականացնում ենք այս քաղաքականությունը։ Սակայն,

իրավապահ մարմինների և զինվորականների աշխատավարձերը, չնայած կրկնակի 20 տոկոս բարձրացմանը, դեռևս ցածր են այն մակարդակից, որը կարող է համարժեք լինել նրանց կատարած առաջադրանքին։ Մի բան կասեմ՝ եթե երկրում չունենանք կայունություն, ոչ թե տնտեսական աճ չենք ունենա, այլ շատ բանից հետ կմնա, և մեզ համար կարող է դժվար լինել անգամ պետությունը պահպանել։

Ուստի դա, իմ կարծիքով, առաջնահերթություն պետք է լինի։ Եթե ​​մենք կարողանանք նորից 20 տոկոսով ավելացնել, ապա հանրային այլ ծառայությունների հետ մեկտեղ արդեն ստանդարտ բարձրացումը բավարար կլինի նրանց աշխատավարձը պահելու այն սահմաններում, որը կապահովի նրանց արժանապատիվ կյանքը և կգնահատի աշխատանքը»,- ասել է Սուբարին։

Սոզար Սուբարին կարծում է, որ բյուջեում կգտնվի ոստիկանների աշխատավարձերի 20 տոկոս բարձրացման հնարավարություն։ Դա կլինի մոտ 100 միլիոն գումարի հավելում, թող լինի ասենք 200», - նշել է Սուբարին։

2025 թվականի պետբյուջեի նախագծով ՊՆ-ի, ՆԳՆ-ի և անվտանգության ծառայությունների ֆինանսավորումն ավելանում է ավելի քան 330.0 մլն լարիով։

Ինչպես հայտարարել է ոչ լեգիտիմ ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, ավելի քան 3 մլրդ 350 մլն լարի, որը կազմում է ընդհանուր բյուջեի 10%-ը, հատկացվել է պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների և անվտանգության ծառայությունների ֆինանսավորմանը։

«Հատկացված միջոցների շրջանակներում կիրականացվի ոստիկանների և զինվորների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում»,- ասել է Լաշա Խուցիշվիլին։

Նրա խոսքով, բյուջեում ներկայացված տեսլականը լիովին արձագանքում է երկրի առջև ծառացած մարտահրավերներին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։