ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 18-ին Թբիլիսիում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող 35-ամյա Գ.Ս.-ն, որին իրավապահները հայտնաբերել էին Լագոդեխիի մունիցիպալիտետում գտնվող ազգականի տանը, ձերբակալման ժամանակ ինքնասպանություն է գործել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«2022 թվականի դեկտեմբերի 18-ին Թբիլիսիի ոստիկանության բաժնի գլխավոր քննչական վարչությունը հետաքննություն է սկսվել նույն օրը Թբիլիսիում տեղի ունեցած դիտավորյալ սպանության և վիրավորում հասցնելու փաստի առթիվ։ Քննությամբ պարզվել է, որ 1987 թվականին ծնված Գ.Ս.-ն իր հանցակից՝ 1989 թվականին ծնված Գ.Գ.-ի ներկայությամբ, փոխադարձ վիճաբանության ժամանակ կրակել է 1983 թվականին ծնված Լ.Ա.-ի գլխին, ով տեղում մահացել է, իսկ 1966 թվականին ծնված Զ.Գ․-ին վիրավորել է որովայնի շրջանում, որին տեղափոխել են հիվանդանոց։ Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո երկու անձինք էլ դեպքի վայրից ավտոմեքենայով փախել են։ Հանցագործների գտնվելու վայրը պարզելու միջոցառումներին ներգրավվել են ոստիկանության Կախեթիի բաժնի աշխատակիցները, ովքեր նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու համար տարբեր հասցեներով հայտնվել են Լագոդեխիի մունիցիպալիտետում գտնվող Գ.Ս.-ի ազգականի տուն, որտեղ հայտնաբերել են Գ.Ս․-ին»։
Գ.Ս.-ն ոստիկաններին տեսնելուն պես հանել է հրազենը, նախ ուղղել ոստիկանների վրա, ապա դրել գլխին ու կրակել։ Նա տեղում մահացել է։ Նշված փաստին ականատես են եղել նույն տանը գտնվող Գ.Գ.-ն և ոստիկանության աշխատակիցները»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարությունում։
Լագոդեխիի մունիցիպալիտետում տեղի ունեցած Գ.Ս.-ի ինքնասպանության գործի առնչությամբ հետաքննություն է սկսել Հատուկ քննչական ծառայությունը։
Իրավապահները դեկտեմբերի 18-ին Թբիլիսիում դիտավորյալ սպանության և վիրավորում հասցնելու փաստը կոծկելու մեղադրանքով ձերբակալել են 1989 թվականին ծնված Գ․Գ․-ին։
