Շրջաններում նույնպես տաքսիով ուղևորափոխադրումների համար պարտադիր կլինի թույլտվություն ստանալ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թույլատրելի գործունեության ցանկին ավելացվում է մունիցիպալիտետի սահմաններում տաքսիով (M1 կատեգորիա) ուղևորափոխադրումը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Օրենքի նախագծի բացատրական քարտի համաձայն՝ ներքին կանոնավոր ուղևորափոխադրումների բարեփոխման մարտահրավերներից են ավտոկայաններում առկա անմխիթար իրավիճակը և չգրանցված անձինք (այսպես կոչված «խիշնիկները»), որոնք շատ դեպքերում ուղևորափոխադրում են իրականացնում մինիվեն տեսակի տրանսպորտային միջոցներով՝ շրջանցելով ավտոկայանները։

63 մունիցիպալիտետներից 34-ն ունեն միջինը 40 տաքսի, 18 մունիցիպալիտետում՝ միջինը 100 տաքսի, 4 մունիցիպալիտետում՝ միջինը 200 տաքսի, 7 մունիցիպալիտետում՝ 400-ից ավելի:

Ըստ օրենքի նախագծի՝ մունիցիպալիտետներում տաքսիով ուղևորափոխադրումների կազմակերպումն ու կառավարումն իրականացնելու է մունիցիպալիտետի քաղաքապետը, քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումը կամ քաղաքապետարանի կողմից ստեղծված իրավաբանական անձը։ Քաղաքապետին կամ քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանմանը տրվելու է տաքսի փոխադրումների թույլտվություն տալու լիազորություն։

Վրաստանի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի համաձայն՝ թույլտվությունը տրվում է առնվազն 1 տարի ժամկետով։ Բացի այդ, ներկայացուցչական մարմինը՝ սակրեբուլոն, իրավասու կլինի որոշել թույլտվության գործողության ժամկետները։

Առանց համապատասխան թույլտվության տաքսիով ուղևորներ տեղափոխելը կտուգանվի 200 լարիով, իսկ թույլտվության պայմանները խախտելով ուղևորներ տեղափոխելու համար՝ 100 լարիով։

Առանց թույլտվության գործունեության համար վերահսկողությունը կիրականացնի ներքին գործերի նախարարությունը։

Եթե ​​օրենքի նախագիծն ընդունվի, մունիցիպալիտետներին (բացառությամբ Թբիլիսիի) մինչև 2025 թվականի հունիսի 1-ը վերջնաժամկետ կտրվի՝ ապահովելու, որ տաքսիների փոխադրումների թույլտվություն ունեցողների տվյալները արտացոլվեն միասնական տեղեկատվական բազայում, որի ստեղծման, թարմացման և մշակման կանոնները կորոշի Վրաստանի կառավարությունը՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

Թույլտվություն ստանալու վճարը, մեկ տարով ստանալու դեպքում, հավանաբար կկազմի 100 լարի։ Այս գումարը մուտքագրվելու է մունիցիպալիտետի բյուջե։ Ըստ բացատրական քարտի՝ մունիցիպալիտետի բյուջեում թույլտվություններից ստացված եկամուտների անվանական արժեքը թույլտվությունների գործունեության ներդրման առաջին տարում կկազմի 488 հազար լարի, թույլտվությունների գործունեության ներդրման և հաջորդ 3 տարվա ընթացքում՝ 1 952 000 լարի, իսկ 2025-2033 թվականներին, ընդհանուր առմամբ, մոտավորապես կհասնի 4 392 000 լարիի։

Օրենքի նախագծի հեղինակները հաշվարկել են նաև վարչական ծախսերը, որոնք մինչև 2025 թվականը կկազմեն 1 378 598 լարի։ Այստեղից, օրինակ, տաքսի նշանների ֆինանսավորման համար կտրամադրվի 208 800 լարի, իսկ մունիցիպալիտետի աշխատակիցների աշխատավարձի համար՝ 927 654 լարի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):