Ըստ «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայի անդամների՝ հոկտեմբերի 6-ին Գուրջաանիի մունիցիպալիտետի Կարդենախի գյուղում փորձել են խափանել ընտրողների հետ իրենց նախընտրական հանդիպումը։ Կոալիցիայի առողջապահության ուղղության քարտուղար Լևան Մետրևելիի խոսքով՝ իր վրա հարձակվել են երկու անձինք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Նրանք ցանկանում էին խափանել հանդիպումը, սակայն չհաջողվեց։ Ես վերջին խոսողն էի։ Երբ ավարտեցինք հանդիպումը, այնտեղ ինչ-որ քաշքշոց սկսվեց։ Ես մոտեցա և ինձ վրա հարձակվեցին երկու բավականին ուժեղ մարդիկ։ Ենթադրում եմ, որ նրանք նախկին ըմբիշներ են եղել՝ ելնելով իրենց կազմվածքից: Նրանք հայհոյել են ու երեք ուժեղ հարված են հասցրել ինձ»,- դեպքից հետո ասել է Մետրևելին։
Լևան Մետրևելին կլինիկայում է եղել հետազոտությունների։ «Որպես բժիշկ կարող եմ ասել, որ ուղեղի ցնցման բոլոր ախտանշանները տեղում են, ես ունեմ լուրջ հեմատոմա։ Գանգի ոսկորների կոտրվածքի մասին դեռ չգիտեմ, համակարգչային տոմոգրաֆիա են արել, սպասում եմ պատասխանին»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
«Ազգային շարժման» առաջնորդներից Պետրե Ցիսկարիշվիլին տեղի ունեցածը կապում է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի մի քանի ամիս առաջ արած հայտարարության հետ։
«Նա ասում էր, որ փողոցներում բռնություններ են լինելու, «Ազգային շարժումը» հանգիստ ու խաղաղ նախընտրական շրջան չի ունենալու։ Նրանք բողոքում են մեր նախընտրական գործողությունների դեմ, մեզ պաստառներ են ուղարկում, փորձում խաթարել մեր հանդիպումները»,- ասել է Ցիսկարիշվիլին։
«Վրաստանի լուրերը» ՆԳՆ մամուլի գրասենյակից պատասխան է սպասում, թե արդյո՞ք հետաքննություն է սկսվել Կարդենախի գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
