Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Վրացական երազանքի» գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ ընդդիմությունը ստիպված կլինի խոսել ժողովրդի հետ։ Պապուաշվիլիի խոսքով՝ զարմանալի չի լինի, եթե ընդդիմության ներկայացուցիչներից «պատասխան պահանջեն»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Մի՞թե զարմանալի կլինի, եթե կախեթցիները գինուն հայհոյելու համար ընդդիմությունից պատասխան պահանջեն։ Մի՞թե զարմանալի կլինի, եթե աջարացիները պատասխան պահանջեն ընդդիմությունից զբոսաշրջիկներին ձվեր նետելու համար։ Մի՞թե զարմանալի կլինի, եթե Ռուսաստանում ընտանիքի անդամներ ունեցող վրացիները պատասխան պահանջեն ընդդիմությունից օդանավակայանում պիկետ անելու համար։ Ի վերջո, անկախ նրանից, թե որ քաղաքը, որ գյուղը և որ թաղամասն են գնում, զարմանալի՞ է, որ նրանցից պատասխան են պահանջվելու այն բանի համար, որ նրանք զոհաբերել են մարդկանց պատերազմի, ավերածությունների և մահվան համար»,- ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ ընդդիմությունը տեսավ, որ «ժողովուրդն աջակցում է իշխանության հեռատես քաղաքականությանը»։
«Դրա համար բոլոր նրանք, ովքեր մեզ մղում էին պատերազմի, խոսում են խաղաղության մասին, բոլոր նրանք, ովքեր ծրագրում էին վրացի գյուղացիներին ու ձեռներեցներին սնանկության ճանապարհին կանգնեցնել, այսօր խոսում են Ռուսաստանի հետ առևտրի մասին... Եթե ընդդիմությունը կարողանա զավթել նույնիսկ մեկ գրամ իշխանություն, Վրաստանը կվերադառնա պատերազմների և ավերածությունների քաոսին, որտեղից հազիվ դուրս բերեցինք այս երկիրը, մենք ստեղծեցինք 12 տարվա շարունակական խաղաղության շրջան և ժողովրդին հնարավորություն տվեցինք շնչել և զարգանալ»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահի հայտարարությունները ընդդիմության անդամները գնահատել են որպես ապատեղեկատվություն և առճակատման կոչ։
