Ստամբուլում գտնվող կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման գործով ձերբակալվել են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիներ։ Ըստ թուրքական իշխանությունների՝ ձերբակալվածները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
Տեղական ժամանակով ժամը 11:40-ին երկու զինված և դիմակավորված անձինք ժամերգության ժամանակ կրակ են բացել Սարիերի շրջանի Սուրբ Մարիամի անվան 19-րդ դարի եկեղեցում։ Մեկ մարդու սպանելուց հետո նրանք լքել են եկեղեցին։ Սպանվածը 52-ամյա տղամարդ է։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով՝ ոստիկանությունը ստուգայց է կատարել ավելի քան 30 վայրերում և ձերբակալել 47 մարդու։ Նրա խոսքով՝ հարձակման մեջ կասկածվողները ձերբակալվել են վերջին ստուգայցերից մեկի ժամանակ։
«Սպանության մեջ կասկածվող երկու անձ ձերբակալվել է։ Երկուսն էլ այլ երկրների քաղաքացիներ են։ Մեկը Տաջիկստանից է, մյուսը՝ Ռուսաստանից։ Մենք կարծում ենք, որ նրանք կապված են «Իսլամական պետության» հետ»,- ասել է նախարարը։
Օտարերկրյա լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։ Telegram-ի ալիքներից մեկի հայտարարության համաձայն՝ սպանությունն իրականացվել է ի պատասխան խմբավորման առաջնորդի՝ քրիստոնյաների ու հրեաների վրա հարձակվելու կոչին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ամենշաբաթյա պատարագի ժամանակ արձագանքել է միջադեպին և իր համերաշխությունը հայտնել Սուրբ Մարիամ տաճարի ծխականներին։
