Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արձագանքել է Վրաստանի իշխող կուսակցության կողմից այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախաձեռնությանը և դրա դեմ ընթացող հանրահավաքներին։ Լավրովը, ինչպես «Վրացական երազանքի» առաջնորդները և երկրի վարչապետը, ասել է, որ օրենքը վերաբերում է միայն ստացված գումարի տարեկան հայտարարագրելուն:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
«Վրաստանում ներկայիս ցույցերը Սալոմե Զուրաբիշվիլիին դարձրել են խոսքի ազատության համար պայքարող, թեև օրենքը շատ մեղմ է։ Նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Եվրոպական միության շատ այլ երկրներում կան օրենքներ՝ տուգանքներով, քրեական պատասխանատվությամբ, եթե փող ես ստանում, դրա մասին չես ասում ու ինչ-որ սխալ բան ես անում այս գումարով։ Վրացիների մոտ շատ պարզ է․ կազմակերպության ֆինանսավորման 20%-ից ավելին արտերկրի՞ց ես ստանում: Պարզապես հայտարարագրի՛ր»,- ասել է Լավրովը քարոզչական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ։
Սերգեյ Լավրովից առաջ ռուսական օրենքին արձագանքել են Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Չնայած ժողովրդի բողոքին, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական միության կոչերին, «Վրացական երազանքը» առաջին ընթերցմամբ 83 ձայնով ընդունեց անկախ ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը սահմանափակող օրենքի նախագիծը։
Իշխող կուսակցությունն առաջին ընթերցմամբ նմանատիպ օրինագիծ ընդունեց նաև անցյալ տարվա մարտին, սակայն բողոքի ակցիաները ստիպեցին հրաժարվել դրանից։ Կուսակցության առաջնորդները խոստացան «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» հետ կանչել օրինագիծը, սակայն մեկ տարի անց՝ ապրիլի սկզբին, այն նորից օրակարգ բերվեց։ Օրենքի նախագծի տեքստը մնացել է նույնը՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» փոխարինվել է «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ «Վրացական երազանքի» օրինագիծը «Պուտինի օրենքի ճշգրիտ պատճենն է, որն ընդունվել է 2012 թվականին», և եթե այն ընդունվի բոլոր երեք ընթերցումներով, ինքը վետո կդնի դրա վրա։
«Սա օրենք է հասարակական կազմակերպությունների գործունեության դեմ, սա օրենք է լրատվամիջոցների գործունեության դեմ, և սա օրենք է մեր գործընկեր երկրների բոլոր միջազգային կազմակերպությունների դեմ՝ եվրոպական երկրների, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, որոնք ավելի քան 30 տարի աջակցել են Վրաստանի անկախությանը, կառուցել մեր պետական ինստիտուտները, աջակցել են մեր տնտեսության զարգացմանը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
ԵՄ առաջնորդները զգուշացնում են Վրաստանի իշխանություններին, որ օրենքը կվտանգի երկրի եվրաինտեգրումը։