Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչները արձագանքել են Վրաստանի խորհրդարանում այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի քննարկմանը և Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիաներին։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ նրանք, ովքեր դեմ են օրենքի ընդունմանը, գործում են ոչ թե իրենց, այլ մեկ այլ պետության շահերից ելնելով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննադատներն ասում են, որ օրինագծի ընդունումը ձեռնտու է Ռուսաստանին։ Այս առումով ճիշտ կլինի ասել հետևյալը. ցանկացած երկիր, եթե ցանկանում է դառնալ ինքնիշխան պետություն, որտեղ մարդիկ իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց ապագան, պարտավոր է ընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին, որի էությունը կայանում է նրանում, որ արգելվի արտաքին միջամտությունը ներքին գործերին։
Նման հիստերիան կարող է նշանակել միայն այն, որ Վաշինգտոնում և Բրյուսելում որոշումներ են կայացվել Վրաստանի ներկայիս կառավարության տապալման վերաբերյալ, և դրա համար արդեն գումար է հատկացվել, և օրենքի ընդունումը կարող է խաթարել այդ ծրագրերը»,- ասում է Ռուսաստանի Դումայի նախագահը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հերթական անգամ հայտարարել է, որ «Վրացական երազանքի» օրինագիծը չպետք է անվանել «ռուսական»։ Նրա խոսքով՝ այս օրենքի նախագիծը կամ Վրաստանի ներքին քաղաքականությունը պաշտպանելու ցանկությունը չի կարող կապված լինել Ռուսաստանի ազդեցության հետ։
«Դա ոչ մի կերպ ռուսական չէ։ Այսօր դա նորմալ պրակտիկա է շատ պետություններում, որոնք ամեն ինչ անում են պաշտպանվելու արտաքին ազդեցությունից՝ արտաքին ազդեցությունից ներքին քաղաքականության վրա: Ներքաղաքական այս գործընթացը փորձում են օգտագործել հակառուսական տրամադրություններ հրահրելու համար։ Դժվար թե այդ ազդակները գան Վրաստանից»,- ասել է Կրեմլի մամուլի խոսնակը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը ընդարձակ հայտարարությամբ է արձագանքել Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը հատուկ «գոհունակություն» էր հայտնել, երբ վրացական իշխանությունները հետ կանչեցին քննարկվող օրենքի նախորդ տարբերակը, քանի որ այն անհամատեղելի էր եվրատլանտյան արժեքներին։
«Այո, դա ճիշտ է։ Արժեքները տարբեր են։ Սև ծովը Ատլանտյան օվկիանոսը չէ, Վրաստանը Ջորջիան չէ՝ չնայած անունների նմանությանը։
Միևնույն ժամանակ, Եվրամիությունն այժմ ծրագրում է ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրենքի սեփական տարբերակը՝ ավելի խիստ, քան նույնիսկ ԱՄՆ-ում»,- ասում է Մեդվեդևը՝ նշելով, որ մեկ ամիս առաջ Արևմուտքից սուր քննադատության ալիք բարձրացավ Ղրղզստանում ընդունված օրենքի շուրջ, որը օտարերկրյա ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպություններին պարտադրում է գրանցվել հատուկ ռեգիստրում։
Ըստ Մեդվեդևի՝ ի տարբերություն ԱՄՆ-ում 1938 թվականից գործող օրենքի, օտարերկրյա գործակալների մասին վրացական, ղրղզական կամ «լրիվ լոյալ ռուսական օրենքը» թույլ է տալիս օտարերկրյա գործակալների գործունեությունը, «բայց միանգամայն իրավացիորեն պահանջում է, որ նրանք լինեն թափանցիկ և կանխեն ապօրինի թաքնված օտարերկրացիների միջամտությունը պետության ներքին գործերին, նրա տնտեսությանը և քաղաքական կյանքին»։
«Մենք նույնպես պետք է օրենք փոխենք՝ հիմնվելով ամերիկյան որոշ կանոնների վրա։ Օրինակ՝ օտարերկրյա գործակալներին քրեական պատասխանատվության ենթարկել, ինչպես ԱՄՆ-ում։ Իսկ օտարերկրյա գործակալների թիվը աստիճանաբար հասցնել հազարների, ինչպես նրանց մոտ է։ Ինչո՞ւ են մեզ մոտ թշվառ հարյուրավորները։ Կա՞ն արժանի թեկնածուներ։ Նրանք իսկապես այդպիսին են: Պետք է ավելի լավ փնտրել»,- ասում է Դիմիտրի Մեդվեդևը։
Ապրիլի 17-ին, չնայած բազմահազարանոց բողոքի ակցիաներին և միջազգային գործընկերների քննադատություններին, «Վրացական երազանքը» առաջին ընթերցմամբ ընդունեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը։ Վարչապետն ասել է, որ այս օրենքը պաշտպանելու է Վրաստանի ինքնիշխանությունը։
«Օրենքի նախագծով նախատեսված է միայն մեկ բան՝ օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպությունների կողմից ստացվող ու ծախսվող գումարների տարեկան հայտարարագիրը։ Սա թափանցիկության նվազագույն չափանիշն է։ Դուք բոլորդ գիտեք, որ թափանցիկության շատ ավելի խիստ չափորոշիչ, քան սա կիրառվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և Եվրոպական հանձնաժողովը հաստատել է շատ ավելի խիստ չափանիշներով օրենքի նախագիծ, ինչպես նաև շատ ավելի խիստ չափորոշիչներին համապատասխան օրենքներ գործում են ԵՄ շատ երկրներում»,- ասել է Կոբախիձեն։
ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչները հորդորում են Վրաստանին չընդունել նշված օրենքը, քանի որ այն չի համապատասխանում եվրոպական արժեքներին և բացասաբար կազդի Վրաստանի առաջընթացի վրա դեպի Եվրամիություն։ «Այս օրենքը լավը չէ։ Սա ոչ եվրոպական օրենք է, ոչ էլ ամերիկյան»,- ասել է Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ «Եվրամիությունը չունի նմանատիպ օրենսդրություն, քննարկվում է տարբեր ոլորտներում թափանցիկություն հաստատելու մասին, բայց սա բոլորովին այլ հայեցակարգ է, այն դեռ որոշված չէ, և մեծ մասը հավանաբար չի որոշվի»։