Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին՝ հարցին, թե արդյոք այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը կարող է խոչընդոտ դառնալ դեպի Եվրամիություն ճանապարհին, պատասխանել է, որ այս օրենքի նախագիծն անհամատեղելի է եվրոպական նորմերին ու արժեքներին, իսկ եթե ընդունվի, Եվրահանձնաժողովի համար շատ դժվար կլինի դրական գնահատական տալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Դիվանագետը նշել է, որ «Վրացական երազանքի» կողմից օրենքի նախագիծը կրկին ներկայացնելուց հետո «ընդամենը 24 ժամում» ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը շատ հստակ հայտարարություն է տարածել։
«Մենք լրջորեն մտահոգված ենք։ Թափանցիկության վերաբերյալ օրինական մտահոգությունները չպետք է պատրվակ լինեն քաղաքացիական հասարակության տարածքը սահմանափակելու և խարանելու համար: Խոսքի ազատությունը, ԶԼՄ-ների ազատությունը բացարձակապես անհրաժեշտ են բոլոր ժողովրդավարական երկրներին, այդ թվում հատկապես Վրաստանին՝ Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրին:
Այս օրենքը պարզապես լավը չէ։ Սա ոչ եվրոպական, ոչ էլ ամերիկյան օրենք է։ Ես հասկանում եմ թափանցիկության վերաբերյալ մտահոգությունը, բայց նաև հասկանում եմ, որ թափանցիկությունն ապահովելու այլ ուղիներ կան: Մենք բոլորս կողմ ենք թափանցիկությանը, բայց դա չպետք է արվի այն շատ լավ, շատ կարևոր և անհրաժեշտ աշխատանքը սահմանափակելու հաշվին, որ անում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ ի շահ Վրաստանի բնակչության»,- ասել է ԵՄ դեսպանը։
Պավել Հերչինսկին նշել է, որ օրենքի նախագծի շուրջ դեռ պետք է քննարկում լինի, որը կարող է տևել մի քանի շաբաթ կամ ամիս։ Նա հույս հայտնեց, որ կգտնվի թափանցիկություն ապահովելու ճանապարհ՝ առանց քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մարգինալացնելու, գործընթացից վանելու և խարանելու։
Օրինագծի վերաբերյալ երեկ մեկնաբանություն է արել նաև Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դաննիգանը։ Նա ասել է, որ օրինագիծը շատ է տարբերվում ԱՄՆ-ում գործող օտարերկրյա գործակալների գրանցման ակտից (FARA):
«Վրացական երազանքը» վերադարձրեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։
«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն իր նախաձեռնած օրենքի նախագծի համեմատությունը Ռուսաստանում գործող «օտարերկրյա գործակալների» օրենքի հետ «դարի աֆյորա» և «անհավանական խարդախություն» է որակում։ Մդինարաձեն և նրա թիմակիցները պնդում են, որ նմանատիպ օրենք գործում է ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում, և «եթե մեծ երկրներն ունեն նմանատիպ և նման օրենքներ», Վրաստանն էլ իրավունք ունի այն ընդունելու։
Իշխող կուսակցությունը մտադիր է ռուսական օրենքն ընդունել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, թեև դա կարող է վնասել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։