«Եթե դուք ունեք մի օրինագիծ, որի մասին ձեր արևմտյան գործընկերներն ու բարեկամները ձեզ ասում են, որ լուրջ մտահոգություններ ունեն, բայց օկուպանտը ողջունում է այն, դուք պետք է հարցնեք, թե արդյոք դա լավ է ձեր երկրի համար»,- ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Դեսպան արձագանքել է «Վրացական երազանքի» կողմից կրկին նախաձեռնված այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծին և նշել, որ այն շատ է տարբերվում ԱՄՆ-ում գործող օտարերկրյա գործակալների գրանցման ակտից (FARA)։
«Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ այս օրինագիծը նման չէ ամերիկյան օրենսդրությանը։ ԱՄՆ-ը ողջունում է մեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը և այն, թե ինչպես են նրանք օգնում մեր երկրին: Մեր երկիրը կոնկրետ պահանջում է, որ օտարերկրյա կառավարությունների և նրանց շահերի լոբբինգի համար վճարվող կազմակերպություններն ու անհատները գրանցվեն: Սա շատ տարբերվող օրենք է»,- ասել է Դաննիգանը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն ինչպես հրապարակավ, այնպես էլ կառավարության հետ մասնավոր զրույցներում լուրջ մտահոգություններ է հայտնել օրինագծի վերաբերյալ։ Մասնավորապես, ԱՄՆ-ն անհանգստացած է, որ օրենքի նախագիծը կշեղի Վրաստանը եվրոպական ուղուց և բացասաբար կանդրադառնա տեղական քաղաքացիական հասարակությունների ունակության վրա՝ ամենօրյա ռեժիմով օգնելու վրաց ժողովրդին: Դեսպանը նշել է, որ այս մտահոգությունը չի սահմանափակվում միայն ԱՄՆ-ով․
«Այս օրենքի նախագծի վերաբերյալ լուրջ մտահոգություններ են հայտնել նաև Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Եվրոպական խորհուրդը, Եվրախորհրդարանը, եվրոպական շատ երկրներ ու խորհրդարաններ, ՄԱԿ-ը։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել, որ այս օրինագիծը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին»։
Ըստ Ռոբին Դաննիգանի՝ ԱՄՆ-ը կանգնած է Վրաստանի, նրա ժողովրդի ու կառավարության կողքին և աջակցում է Վրաստանի եվրոպական ուղուն։ Նա խոսել է նաև 6 միլիարդ դոլարի օգնության մասին, որն իրականացվել է Վրաստանի կառավարության և քաղաքացիական կազմակերպությունների հետ վերջին 30 տարիների աշխատանքի ընթացքում։
«Մեր օգնությունն ուժեղացրել է Վրաստանի պաշտպանական ուժերը, զինել վրացական առափնյա պահպանությունը, որպեսզի Վրաստանը կարողանա պաշտպանել իր ինքնիշխան տարածքը և նաև զսպել հետագա ագրեսիան։ Մեր օգնությամբ կառուցվեցին հիվանդանոցներ, դպրոցներ, պատրաստեցինք բժիշկներ, ուսուցիչներ, շտապ օգնության աշխատողներ։ Մեր օգնությամբ ամբողջ երկրում կառուցվել են անկախ կենսակենտրոններ, որոնք կօգնեն հաշմանդամություն ունեցող անձանց ապրել անկախ: Մեր օգնությունը վարկեր է տրամադրել փոքր ֆերմերներին և փոքր ձեռներեցներին: Մենք երիտասարդներին տվել ենք մասնագիտական կրթություն։ Ամերիկյան կենտրոններ ենք բացել, որտեղ անվճար սովորում են անգլերեն, տրամադրում ենք գրքեր։ Մենք հազարավոր վրացիների հնարավորություն ենք տվել սովորել ԱՄՆ-ի կրթական ծրագրերում։ Ահա թե ինչ են անում ընկերները: Ընկերներն օգնում են երկրին ամրապնդել և բարձրացնել իր տնտեսական բարեկեցությունն ու պաշտպանությունը»,- ասել է դեսպանը։
«Վրացական երազանքը» վերադարձրեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ Իշխող կուսակցությունը մտադիր է ռուսական օրենքը ընդունել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, չնայած այն հանգամանքին, որ դա կարող է վնասել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։