Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիայի գործով խախտում չի հայտնաբերել։ Մելիան բողոքարկել է 2019 թվականի հունիսի 20-ին, այսպես կոչված Գավրիլովի գիշերը, ձերբակալության ժամանակ՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 18-րդ հոդվածների խախտման համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Հոդված 5. Ազատության և անվտանգության իրավունք,
Հոդված 18. Իրավունքների սահմանափակման կիրառման շրջանակ։
«2021 թվականին իմ ազատազրկմամբ իշխանությունը կատարեց իր խնդիրը, խախտեց բոյկոտն ու լեգիտիմացրեց գողացված ընտրությունները, մենք լավ հիշում ենք, թե ով առաջինն անցավ խորհրդարան, ով` երկրորդը։ Ես համաներում չեմ ստացել այն դեպքում, երբ ոչինչ չեմ արել... իսկ գործը դարակում է, մինչև հաջորդ «անհրաժեշտություն», սա է «երազանքի արդարությունը», - այսպես է արձագանքել Մելիան Ստրասբուրգի դատարանի որոշմանը։
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ Ստրասբուրգի դատարանը հաստատել է, որ Մելիայի կալանքը և խափանման միջոցը օրինական է եղել և լիովին համապատասխանել է Եվրոպական կոնվենցիայի չափանիշներին։ Նրա խոսքով՝ դատարանը միանշանակ հաստատել է, որ Նիկանոր Մելիայի ձերբակալության մեջ քաղաքական դրդապատճառներ չկան և չի կիսել դիմումատուի փաստարկները։
Դատախազությունը Նիկա Մելիային մեղադրում էր 2019 թվականի հունիսի 20-21-ին խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած խմբակային բռնությունները կազմակերպելու և դրանցում մասնակցություն ունենալու մեջ։
2019 թվականին Թբիլիսիում բողոքի ցույցերը սկսվեցին ՌԴ Դումայի Կոմունիստական կուսակցության պատգամավոր Սերգեյ Գավրիլովի Վրաստան կատարած այցից և խորհրդարանի նախագահի կողմից նիստը ռուսերենով անցկացնելու փորձից հետո։ Իշխանությունները ցրեցին բողոքի ակցիան, 240 քաղաքացիներ տեղափոխվեցին կլինիկաներ, որոնցից 80-ը ոստիկաններ էին։ Տուժածներից երկուսը կորցրել են աչքերը, այդ թվում՝ մեկ 18-ամյա աղջիկ։ Վիրավորվել է ավելի քան 30 լրագրող։
Դատարանը հունիսի 27-ին Մելիայի նկատմամբ խափանման միջոց սահմանեց 30 հազար լարի գրավ, իսկ հուլիսի 2-ի որոշմամբ նրա նկատմամբ լրացուցիչ կիրառվեց էլեկտրոնային մոնիթորինգ (ապրանջան)։ Մելիան ամբողջությամբ վճարեց գրավի գումարը, սակայն 2020 թվականի նոյեմբերի 1-ին ցույցի ժամանակ ապարանջանը ցուցադրաբար հանեց։ Այս պատճառով, դատախազության միջնորդության հիման վրա դատարանը նրան պարտավորեցրեց 40 հազար լարիի չափով գրավ վճարել։ Մելիան գրավը չվճարեց։ 2021 թվականի փետրվարի 12-ին դատախազությունը դիմել է խորհրդարան և խնդրել կասեցնել Մելիայի պատգամավորական անձեռնմխելիությունը։ Փետրվարի 16-ին խորհրդարանը 88 կողմ, 2 դեմ ձայներով դադարեցրեց Մելիայի անձեռնմխելիությունը։ Գլխավոր դատախազին թույլտվություն տրվեց դիմել դատարան՝ Նիկա Մելիային կալանավորելու համար։ Մելիան բանտարկվել է փետրվարի 17-ին։
2021 թվականի փետրվարի 23-ին «Ազգային շարժման» նախագահը ձերբակալվեց կուսակցության գրասենյակում իրականացված հատուկ գործողության արդյունքում։
Ընդդիմությունը Նիկա Մելիային համարում էր քաղբանտարկյալ։ Մելիան պնդել է, որ իրեն ձերբակալելով ցանկացել են հեռացնել քաղաքականությունից։
Մելիան բանտից դուրս եկավ 2021 թվականի մայիսի 10-ին՝ գրեթե երեք ամիս ազատազրկումից հետո։ Դատարանը նրա կալանքը փոխարինեց գրավով այն բանից հետո, երբ 40 հազար լարի գրավը վճարեց Եվրամիությունը։ Մելիայի ազատ արձակումը Եվրամիության միջնորդությամբ ապրիլի 19-ին կնքված համաձայնագրի մի մասն էր: