Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի Ախալգորի և Ջավա շրջանների բնակչության համար, ապրիլի 14-18-ը՝ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ կբացվեն այսպես կոչված անցակետերը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Դե ֆակտո Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում, որին ներկա է եղել նաև այսպես կոչված նախագահ Ալան Գագլոևը, որոշվել է, որ օկուպացված շրջանների բնակիչները կարող են դե ֆակտո սահմանը հատել «Ռազդախան» (Օձիսի/Մոսաբրունի) և «Պերեու» (Պերեևի) անցակետերով ապրիլի 14-ին, ուրբաթ օրը՝ առավոտյան ժամը 8-ից։ Ապրիլի 18-ին ժամը 20:00-ին տեղաշարժը կրկին կսահմանափակվի:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության իրավապահ մարմինները Սուրբ Զատիկի տոնին կաշխատեն ուժեղացված ռեժիմով։
2022 թվականի օգոստոսին ընդունված որոշման համաձայն՝ «Ռազդախան» և «Պերեու» անցակետերը կգործեն յուրաքանչյուր ամսվա 20-ից 30-ը։ Մինչ այդ, գրեթե երեք տարի, արգելված էր տեղաշարժը օկուպացված Ցխինվալիի ուղղությամբ։
Այսպես կոչված սահմանը հատելու համար անհրաժեշտ է ունենալ դե ֆակտո կառավարության կողմից տրված անձնագիր/ծննդյան վկայական կամ այսպես կոչված Պետական անվտանգության կոմիտեի հատուկ անցագիր:
