Մեստիայի մունիցիպալիտետի Լատալի գյուղում բնակվող Գոգիտա Փարջիանին և Գիորգի Գվիչիանին արդեն հինգերորդ օրն է անհետ կորել են։ Նրանք ճանապարհից հավանաբար շեղվել են Իփարի-Լենտեխի հետիոտնային երթուղու վրա։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են փրկարարներն ու կամավորները։ Մեստիայի քաղաքապետ Կապիտոն Ժորջոլիանիի խոսքով՝ ամպամածության պատճառով ուղղաթիռ հնարավոր չէ օգտագործել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Երիտասարդները Իփարիից ոտքով գնացել են Լենտեխի, որտեղ պետք է մասնակցեին դասընթացի։ Ճանապարհն անցնելու համար պահանջվում է մոտ 13 ժամ։ Հարազատների խոսքով՝ վերջին անգամ նրանց տեսել են երկուշաբթի՝ հուլիսի 22-ին, իրենց ուղարկած հաղորդագրություններում ասել են, որ կորցրել են ճանապարհը։
Անհետ կորածների հարազատներն ու ընկերները սոցիալական ցանցերում գրում են, որ պետության ձեռնարկած միջոցներն արդյունավետ չեն։ Ուղղաթիռ են խնդրում։
«5 օր է ուղղաթիռը բյուրոկրատիայի ու թղթաբանության փաստարկով չեն բերում։ Մառախուղ է և ամպ։ Ամբողջ օրը Սվանեթիի երկինքը պարզ է։ Ասենք ուղղաթիռը դուրս չի գալիս, ի՞նչն է խանգարում անօդաչու թռչող սարքերի թռիչքին։ Եթե չունեք բավարար սարքավորումներ կամ մարդկային ռեսուրսներ, կարո՞ղ եք պարզապես օգնություն խնդրել: Տասնյակ կամավորներ կհայտնվեն դրոններով։ Մայրամուտից հետո մի քանի ջերմային տեսախցիկներ առաջին օրվա տարրական միջոց են: Ամոթ է նման վերաբերմունք ունենալ մարդկանց կյանքին, երբ մարդիկ կորչում են, վայրկյանները որոշիչ են»,- գրել է Մեստիայի քաղաքապետարանի ավագանու անդամ Վիկա Փիլփանը։
Կապիտոն Ժորջոլիանին ասում է, որ երիտասարդների անհետացման մասին իրենք երեկ են իմացել, որոնողական աշխատանքները սկսվել են երեկ։ Նրա խոսքով՝ ի տարբերություն Զեմո Սվանեթիի, Քվեմո Սվանեթիում առկա է փոփոխական ամպամածություն և մառախուղ, ինչի պատճառով ուղղաթիռը չի կարող թռչել։
«Մեր ծրագիրն է մոբիլիզացնել այն որսորդներին, ովքեր լավ գիտեն այս տարածքը և ներգրավել նրանց որոնողական աշխատանքներին»,- մեզ հետ զրույցում ասել է Ժորջոլիանին։
Ավելի ուշ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը նույնպես հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են հատուկ իրավիճակի արձագանքման, Թբիլիսիի, Իմերեթիի և Մեստիայի լեռնափրկարարական ուժերը և անօդաչու թռչող սարքերը։
«Օդերևութաբանական պայմաններից ելնելով այս փուլում հնարավոր չէ փրկարարական աշխատանքներին ընդգրկել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը։ Հրշեջ-փրկարարական ուժերի հետ համատեղ որոնողական աշխատանքներում ներգրավված են ՆԳՆ բոլոր համապատասխան ստորաբաժանումները»,- հայտնել են ծառայությունից՝ նշելով, որ դեպքի մասին տեղեկությունը 112-ում ստացվել է երեկ՝ հուլիսի 24-ին։
Այս տարի Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանությանը համալրվել է երկու եվրոպական տիպի H 145 ուղղաթիռով։ Գերմանիական Airbus Helicopters ուղղաթիռների փոխանցումից հետո ՆԳՆ-ն հայտարարել է, որ H 145-ն առանձնանում է բարձրության վրա գործելու ունակությամբ և ամբողջությամբ հագեցած է լեռնային փրկարարական տեխնիկայով։