Տաքսու վարորդի սպանության մեջ մեղադրվող եղբայրների նկատմամբ նախնական կալանք է կիրառվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսթավիի քաղաքային դատարանը տաքսու վարորդ, 54-ամյա Շոթա Լորիայի սպանության գործով մեղադրվող եղբայրներ՝ Ն.Ա.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Նրանք օգտվում են լռելու իրավունքից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Դատավոր Քրիստինե Կոպալիանին հեռակա կարգով խափանման միջոց է ընտրել նաև հետախուզման մեջ գտնվող երրորդ մեղադրյալ Ռ.Պ.-ի նկատմամբ։ Նրա փաստաբան Շոթա Գելաշվիլին ենթադրել է, որ նա նույնպես կարող է սպանված լինել։

«Ոչ ոք իրականում չգիտի, թե որտեղ է նա։ Մեղադրող կողմն ասում է, որ նա եղել է երկու տղամարդկանց հետ, սակայն ոչ մի ապացույց չի փոխանցել պաշտպանական կողմին: Ես ունեմ վարկած, որի վրա պետք է աշխատի հետաքննությունը։ Հավանական է, և մենք չենք բացառում, որ ինչպես հեռացվել է առաջին տուժողը, այնպես էլ կարող է հեռացված լինել Ռ.Պ.-ն»,- ասել է Գելաշվիլին։

Սպանությունը տեղի է ունեցել մայիսի 20-ին, Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի Մարաբդի գյուղի տարածքում։ Գործի նյութերի համաձայն՝ 22-ամյա Ն.Ա.-ն, 17-ամյա Ա.Ա.-ն և նրանց հանցակից Ռ.Պ.-ն Թբիլիսիից տաքսիով Մառնեուլիի ուղղությամբ երթևեկելիս նպատակ են ունեցել սպանել տաքսու վարորդին՝ նշված տրանսպորտային միջոցին տիրանալու և ֆինանսական օգուտներ ստանալու նպատակով: Նրանք կանգնեցրել են Շոթա Լորիայի մեքենան, որից հետո սպանել են նրան։

Դատախազության տվյալներով՝ մեղադրյալները բազմաթիվ վնասվածքներ են հասցրել տաքսու վարորդի գլխին, նրան պարանով խեղդամահ են արել, դին դրել են մեքենայի բեռնախցիկում ու թաղել գետի մոտ գտնվող փոսի մեջ։ Նրանք մեքենայով վերադարձել են Կիրիխլո գյուղի իրենց տուն, և հետքերը կոծկելու նպատակով իրենց արտադրամասում սկսել են մեքենան մասերի բաժանել։

Իրավապահները հետաքննությունը սկսել են այն բանից հետո, երբ տաքսու վարորդի ընտանիքի անդամները դիմել են ոստիկանություն՝ նրա անհետացման վերաբերյալ։ Եղբայրները ձերբակալվել են մայիսի 22-ին Կիրիխլոյում։

Երեք կասկածյալներն էլ մեղադրվում են դիտավորյալ սպանության մեջ, որը կատարվել է խմբակային և առանձնակի դաժանությամբ։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):