Աֆղանստանի թալիբների ներկայացուցիչները կմասնակցեն ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին՝ COP29-ին, որն այսօր մեկնարկում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը։ Այն բանից հետո, երբ 2021 թվականին թալիբները զավթեցին իշխանությունը, սա առաջին դեպքն է, երբ Աֆղանստանը մասնակցում է նման միջոցառման։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 4 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 5 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
- 6 Կավելաշվիլին պնդում է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է
Ինչպես գրում է Reuters-ը, հիշյալ համաժողովը կլինի ամենաբարձր մակարդակի բազմակողմ միջոցառումներից մեկը, որին կմասնակցեն Թալիբանի վարչակազմի ներկայացուցիչները՝ ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող ուժերի հետ 20-ամյա պատերազմի արդյունքում Քաբուլի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո։
ՄԱԿ-ի ոչ մի անդամ երկիր չի ճանաչում թալիբներին որպես Աֆղանստանի օրինական կառավարություն, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները այն հռչակել է «Համաշխարհային ահաբեկչական կազմակերպություն»:
Reuters-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանի շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության ներկայացուցիչները կլիմայի փոփոխության կոնֆերանսին եկել են COP29-ը հյուրընկալող երկրի՝ Ադրբեջանի հրավերով։ Սա նրանց թույլ է տալիս «պոտենցիալ մասնակցել ծայրամասային քննարկումներին և երկկողմ հանդիպումներ անցկացնել»։ Քանի որ Թալիբանը ՄԱԿ-ի համակարգում պաշտոնապես ճանաչված չէ որպես Աֆղանստանի օրինական կառավարություն, Reuters-ի աղբյուրի համաձայն, նրա ներկայացուցիչները իրավասություն չունեն մասնակցելու լիիրավ անդամ երկրների աշխատանքին։
Reuters-ը գրում է, որ Աֆղանստանը կլիմայական փոփոխություններից ամենաշատ տուժած երկրներից է։ Այս տարի ջրհեղեղները հարյուրավոր մարդկանց կյանք են խլել, իսկ գյուղատնտեսությունից կախված երկիրը տուժել է վերջին տասնամյակների ամենավատ երաշտների պատճառով: Որոշ ակտիվիստներ քննադատում են թալիբների միջազգային մեկուսացումը` ասելով, որ դա միայն ցավ է պատճառում աֆղան ժողովրդին:
«Միջազգային հանրության հետ ուշադրության և կապի պակասի դեպքում մարդասիրական կարիքներն ավելանում են», - Reuters-ին ասել է հակամարտությունից տուժած երկրների միջկառավարական կազմակերպության, G7+-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հաբիբ Մայարը:
Ըստ Politico-ի՝ համաժողովին կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը, ԱՄՆ նախագահի կլիմայի միջազգային քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Լեհաստան Նախագահ Անջեյ Դուդան, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և այլք։ Բաքու կժամանի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ով, ըստ կառավարության վարչակազմի, ելույթ կունենա COP29 առաջնորդների գագաթնաժողովում և պանելային քննարկումներում։
ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին չեն մասնակցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։